23:54 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տեսանյութեր

Բացառիկ կադրեր. հայաստանյան լեռներում ցատկոտում են 10-ից ավելի բեզոարյան այծեր

Ստանալ կարճ հղումը
28501

Լեռնային վայրի այս այծիկների համար պարտադիր պայման է խիտ ծառաթփային բուսականության, քարաթափվածքների և թաքստոցների առկայությունը։

Բեզոարյան այծերն իրենց հրաշալի են զգում ու խմբով քարից քարի ցատկոտում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են արագավազ, գեղեցիկ այս կենդանիները։

«Իսկ դուք քանիսի՞ն հաշվեցիք»,- տեսանյութին կից հարցրել են հիմնադրամի ներկայացուցիչները։

Հաշվելն, իհարկե, մի քիչ դժվար է, որովհետև նրանք շատ արագ են տեսախցիկի առաջ ցատկում, բայց, հաստատ, 10-ից ավելի են։

«Բեզոարյան այծերին բնորոշ բիոտոպերն են ժայռային լեռները՝ դժվարհասանելի ժայռերի և չորային նոսրանտառների առկայությամբ: Պարտադիր պայման է խիտ ծառաթփային բուսականության, քարաթափվածքների և թաքստոցների առկայությունը»,- գրված է տեսանյութին կից։

Հավելենք, որ տեսարանը ֆիքսել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահ Վահե Գրիգորյանի տեսախցիկը։

Կրակում են աղջիկները, կամ երբ կինը ոչ թե սրտեր, այլ կենդանիներ է որսում

Նշենք, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վերահսկողության ներքո:

Կովկասյան Կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Խոսրովի արգելոցը, ինչպես նաև հարակից տարածքները, առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի՝ հայկական մուֆլոնի, սիրիական գորշ արջի, բեզոարյան այծի, սև եվրասիական անգղի, մորուքավոր անգղի, կովկասյան հովազի, կովկասյան լուսանի և հայկական իժի համար:

Կապաստարանի տարածքը ծառայում է նաև որպես միջանցք նշված կենդանիների համար: Տեսախցիկները և 4 անտառապահներ շարունակաբար դիտարկում են տարածքը:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։ Այն սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող լեռնային վայրի այծ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Սպանել են, բայց չեն հասցրել մորթազերծել. Հայաստանի բեզոարյան այծերը պակասեցին

Ըստ թեմայի

«Տղեն խորոտ էգ կփնտրէ». Խոսրովի անտառի տեսախցիկը «որսացել է» բեզոարյան այծերի տեղաշարժը
Hummer մակնիշի ավտոմեքենայով անձինք բեզոարյան այծ են որսացել Վայոց Ձորում
Վայոց Ձորում բեզոարյան այծի ապօրինի որսագողին սպառնում է խոշոր տուգանք
Նորավանքի մոտ բեզոարյան այծն ընկել է թակարդն ու կտրված ոտքով փախել. լուսանկարներ
թեգերը:
տեսախցիկ, Հայաստան, Անտառ, բեզոարյան այծ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ