22:58 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տեսանյութեր

Ինչպես են վերականգնվում սահմանապահ գյուղերը. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ստանալ կարճ հղումը
92 0 0

Հուլիսյան հրետակոծության հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար համայնքներում տուժել էր ավելի քան 8 տասնյակ տուն, 14 բնակարան։

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում նորոգվում են հրետակոծությունից վնասված տներն ու փողոցները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ում` ներկայացնելով ընթացող աշխատանքները։

Ներքին Կարմիրաղբյուրում նորոգվում է հրետակոծությունից վնասված 9 տուն։ 2019թ-ին հիմնանորոգվել է գյուղ տանող ճանապարհը, երկարությունը՝ 5.7 կմ։ Պայմանագրային արժեքը՝ շուրջ 424 միլիոն ՀՀ դրամ։ Վերջին անգամ հիմնանորոգվել էր մոտ 40 տարի առաջ։

Մովսես գյուղում 2020 թվականին հիմնանորոգվել է Նորաշեն-Մովսես ավտոճանապարհը, երկարությունը՝ 7.5 կմ։ Ծրագրի արժեքը` 392 միլիոն, կառավարության համաֆինանսավորումը 235 միլիոն, համայնքի ներդրումը՝ 156,8 միլիոն։ Ճանապարհը երբեք չէր ասֆալտապատվել։

Չինարի գյուղում նորոգվում է հրետակոծությունից վնասված 12 տուն։ Բազմազավակ ընտանիքի համար էլ կառուցվում է նոր տուն։

Այգեպարում հիմնանորոգվել են ներհամայնքային բոլոր փողոցները, երկարությունը` 2կմ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին։ Պայմանագրային արժեքը` 137 մլն ՀՀ դրամ։ Ճանապարհահատվածը երբեք չէր ասֆալտապատվել, մի փոքր հատված միայն ասֆալտապատվել էր 1970–ական թվականներին։ Նորոգվում է հրետակոծությունից վնասված 28 տուն։

Ադբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը

Հուլիսյան հրետակոծության հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար համայնքներում տուժել էր ավելի քան 8 տասնյակ տուն, 14 բնակարան։

Վնասված տների վերանորոգման և վերականգնման համար Կառավարությունը հատկացրել է 303 մլն դրամ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Սթրիթ արտ սահմանամերձ գոտում. ինչպես Բալայանի «բլոճիկները» զվարճացրին Բերդի տղաներին

Ըստ թեմայի

Հայաստանում նոր գյուղ կկառուցեն ու կավարտեն Կապսի ջրամբարի կառուցումը
Տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է
Տավուշում արվածը գնահատվում է. վարչապետը պարգևատրել է մի շարք ռազմարդյունաբերողների
թեգերը:
Գյուղ, Նիկոլ Փաշինյան, Տավուշ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ