09:30 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Տեսանյութեր

Ինչպե՞ս պաշտպանել Հայաստանը կլիմայի փոփոխություններից. մանրամասնում են մասնագետները

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (192)
695 0 0

Հայաստանում ուսումնասիրվել և մշակվել են ծրագրեր, որոնք ուղղված են օդերևութաբանական կայանների և համակարգի արդիականացմանը, քարտեզագրմանն ու մոդելավորմանը։  

2018թ.-ին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից Աղետների ռիսկի կառավարման կարողությունների գնահատման և գյուղատնտեսության բնագավառում պետական կարիքների ուսումնասիրության հիման վրա մշակվել է ծրագիր, որը կոչվում է «Բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ` Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով»։ 

«Ծրագրի նպատակն է Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության պլանավորման բարելավումը՝ ազգային հիդրոօդերևութաբանության դիտարկման և նախազգուշացման ազգային ծառայության կարողությունների հզորացման և կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանի դիմակայունության ամրապնդման միջոցով»,– նշում է Միացյալ ազգերի զարգացման ծրագրի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը։ 

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը նշում է, որ կենտրոնի հետագա զարգացման համար ուսումնասիրվել և մշակվել են ծրագրեր, որոնք ուղղված են օդերևութաբանական կայանների և համակարգի արդիականացմանը, քարտեզագրմանն ու մոդելավորմանը։  

Գլոբալ տաքացումը հեքիաթ չէ. Հայաստանում կարող է բնապահպանական աղետ լինել

Համակարգի արդիականացումը կնպաստի ՀՀ պետական և տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ազգաբնակչությանը և տնտեսության ճյուղերին հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ և շրջակա միջավայրի վիճակի մասին ժամանակին և հուսալի տվյալներով ապահովման բարձրացմանը, վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից տնտեսության, ազգաբնակչության կյանքի, առողջության և ունեցվածքի հնարավոր կորուստների նվազեցմանը, հիդրօդերևութաբանական դիտարկումների գնահատման և կանխատեսման համակարգի զարգացմանը:

Ալավերդյան. «Ես կարող եմ կանխել գլոբալ տաքացումը»

թեմա:
Sputnik զրույց (192)

Ըստ թեմայի

Գիտնականները գտել են աշխարհում զանգվածային մահացության ամենահավանական պատճառներից մեկը
Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են
թեգերը:
Շրջակա միջավայրի նախարարություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ