12:53 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տեսանյութեր

Առաջին հերթին Բաքվի շահերից է բխում. Հայրապետյանը` բանակցային գործընթացի վերսկսման մասին

Ստանալ կարճ հղումը
94 0 0
© Sputnik / Asatur Yesayants

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերսկսման հեռանկարների, ներկա փուլի իրողությունների և ապագայում սպասվող զարգացումների մասին։

Տաթև Հայրապետյանի դիտարկմամբ` բանակցային գործընթացի վերսկսումն անխուսափելի է և առաջին հերթին բխում է հենց պաշտոնական Բաքվի շահերից։ Ըստ նրա` բանակցային գործընթացի ներկա փուլում առկա անորոշությունը հայկական կողմերի մոտ չէ, քանի որ ՀՀ վարչապետն իր ելույթներից մեկում 7 կետով անդրադարձավ գործընթացի վերսկսման հեռանկարին։

«Անորոշություն կա հիմնականում Բաքվում` կապված կադրային վերջին փոփոխությունների հետ։ Հարց է, թե ով է ներկայացնելու ադրբեջանական կողմին բանակցություններում, երկակիությունն իսկապես հարցեր է առաջացնում, Բաքուն բանակցություններին վերադառնալու է մաքսիմալիստակա՞ն դիրքորոշմամբ, թե՞ այլ մոտեցումներով», – Sputnik Արմենիային ասաց ԱԺ պատգամավորը։

Հայրապետյանը վկայակոչեց համանախագահների վերջին հայտարարությունը, ըստ որի` նրանք հորդորում են հակամարտող կողմերին զերծ մնալ սադրիչ քայլերից, որոնք ավելի են սրում իրավիճակը, ընդ որում` սլաքներն հիմնականում ուղղված էին ադրբեջանական կողմին` հաշվի առնելով տավուշյան վերջին գործողությունների ամբողջ ենթատեքստը։

Պատգամավորի կարծիքով` պետք է հասկանալ, թե իրո՞ք Ադրբեջանը հակված է թուլացնել լարվածությունը և խոսել կառուցողական մեթոդներով։ Նրա համոզմամբ`լայնամասշտաբ էսկալացիայի չգնալն ու բանակցությունների սեղանի մոտ վերադառնալը բխում է Բաքվի շահերից` հաշվի առնելով այն գործընթացները, որոնք տեղի են ունենում հարևան երկրում։

Լավրովը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ զրույցից

Ըստ թեմայի

Ռուսաստանը փորձում է ազդել Ադրբեջանի վրա․ կհաջողվի արդյո՞ք բանակցությունները վերսկսել
Ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով տուժածները գումար կստանան
Երևանի և Մոսկվայի ռազմական համագործակցությունն ուղղված չէ 3-րդ երկրի դեմ. Մնացականյան
Ադրբեջանն ավելի քան 3600 կրակոց է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Գաբրիել Բալայանը խոսեց Ադրբեջանում հայտնված սպայի մասին. որն է հայկական կողմի հույսը
թեգերը:
Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Տաթև Հայրապետյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ