23:24 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը գրավել է «Աղջկա բերդը»․ վարչապետը շարունակում է վայելել հանգիստը

Ստանալ կարճ հղումը
15410

Փաշինյանը նշել է, որ Տավուշի մարզում գտնվող այս բերդն այն սակավաթիվ վայրերից է, որ կնոջ և ոչ թե տղամարդու պատվին է անվանակոչված։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վայելել իր արձակուրդը։ Այս անգամ վարչապետը ճամփորդում է Տավուշի մարզով և այնտեղից տեսանյութ է հրապարակել` օգտագործելով «Ճանաչենք Հայաստանը նորովի» հեշթեգը:

«Այս տեսարանի վայելումը չէի կարող ձեզ հետ չկիսել։ Ես հիմա «Աղջկա բերդ» կոչվող կառույցում եմ, Տավուշում։ Այս բերդը այն սակավաթիվ վայրերից է, որ կնոջ և ոչ թե տղամարդու պատվին են անվանակոչել»,- տեսանյութում ասում է Փաշինյանը, որն ավելի վաղ այցելել էր Աշոտ Երկաթ բերդ։

Նա նկարագրում է, որ բերդը գտնվում է Աղստևի աջ ափին, պաշտպանված է արհեստական պարիսպներով։ Փաշինյանը նաև պատմում է բերդի պատմությունը, հորդորում գրքեր կարդալ, ոչ թե քննություններ հանձնելու համար, այլ մեր պատմությունը լավ իմանալու։

«Սա մեր հայրենիքն է». որտեղ է Փաշինյանն անցկացնում արձակուրդի առաջին օրը

Աղջկա բերդը թվագրվում է 10-11 դարերով։ Ըստ ավանդույթի՝ մոնղոլ Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղի գյուղերում մի գեղեցիկ աղջիկ է ապրում, իր զինվորներին ուղարկում է, որ նրան բերեն իր մոտ։ Աղջիկը պարսպից գետն է նետում իրեն՝ հասկանալով, որ եթե չգնա կամ թաքնվի, գյուղը կվտանգվի։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում կլինի մինչև սեպտեմբերի 4-ը։ Այդ ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին
Արսեն Թորոսյանը բացահայտել է` որտեղ և ինչպես է անցկացնում արձակուրդը
Տեսնես՝ էլ որ երկրում է նախարարը համավարակի օրերին արձակուրդ գնացել. Մարուքյանը շփոթված է
Ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց պաշտոն տալ Վաղարշակ Հարությունյանին
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են Արցախում. տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, Տավուշ, Տիգրան Ավինյան, Ամառային հանգիստ, Նիկոլ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ