18:26 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տեսանյութեր

Շիշը ճիշտ գցիր ու տես` ինչ կլինի. աղբի տեսակավորումը դառնում է մշակույթ 

Ստանալ կարճ հղումը
8610

Հասարակական նախաձեռնություններից մեկն արդեն երեք տարի է, ինչ հավաքագրում է տեսակավորված թափոններ։ Շուտով բոլորս կկարողանանք մեր տան և աշխատավայրի աղբը տեսակավորել։

Երևանի իշխանությունները կտեղադրեն բազմաթիվ կոնտեյներներ, որտեղ քաղաքացիներն առանձին–առանձին կթափեն թուղթ ու ստվարաթուղթ, պլասիկ և ապակի։ Ինչո՞ւ արժե դա անել, անգամ եթե մեր գլխին չկա տեսախցիկ, իսկ մեջքի հետևում` ոստիկան։

Այս հարցին պատասխանում են ««Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ–ի հիմնադիրներ Մխիթար Ավետիսյանը և Իրինա Մկրտչյանը։ Կազմակերպության RecycleIt տեսակավորման ամաններն արդեն երեք տարի է` տեղադրվում են դպրոցներում, հանրային վայրերում, վարչական ու բնակելի շենքերում։ Այստեղ առանձին–առանձին հավաքվում է պլաստիկ, թուղթ, ապակի և մետաղ։ 

Ուշագրավ է, որ դպրոցականները չեն փչացնում ամանները և հասուն մարդու գիտակցությամբ աղբը ճիշտ տեղերն են նետում։ Արդյունքում` երեք տարվա ընթացքում աղբավայր չի նետվել և վերամշակվել է շուրջ 220 տոննա թափոն։

Շրջակա միջավայրի նոր նախարարի ժառանգությունը, կամ ինչ գաղտնիք է պահված Հայաստանի աղբի տակ

Արդեն իսկ քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիներն իրենց տանը հավաքում և տեսակավորում են թափոնները, ապա գրում ՀԿ–ին` դրանք հավաքելու համար։

Մաքուր էներգիայի աղբյուր. Հայաստանում հին անվադողերից վառելիք են ստանում. լուսանկարներ

Ըստ թեմայի

Շինհրապարակներն ավելի շատ աղբանոցի են նման. Փաշինյանը հիշեց սովետական «փոդրադչիկներին»
Հրազդանն աղբի պատճառով ճահճացել է. ո՞ւմ պարտականությունն է գետը փրկելը
Վառելիք՝ թափոններից, կամ աղբը ոչ թե աղբանոցներում է, այլ մարդկանց գլխում
թեգերը:
պլաստիկ, աղբաման, աղբ, շիշ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ