09:35 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Տեսանյութեր

Կրկին հրդեհ ու ծուխ. ինչ է կատարվում Բեյրութում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
50 0 0

Հայտնում են, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բռնկված հրդեհի ծուխն ու կրակը տեսանելի են 3 կմ–ից։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի պահեստների տարածքում դարձյալ հրդեհ է բռնկվել։ Լիբանանյան ԶԼՄ–ները հայտնում են, որ հրդեհը դարձյալ բռնկվել է նախկին հզոր պայթյունի տեղում` նավահանգստի Duty Free–ի պահեստների տարածքում։ Նախնական տվյալներով` հրդեհված պահեստում նաև մեծ քանակությամբ նավթ կա։

Դեպքի վայրում ներկա պահին աշխատում են հրշեջների ու զինվորականների խմբերը։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ էին դարձել 190 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ էին ստացել։ Մահացածների թվում 13 հայ կար։

Տուժել էին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվել էր անգամ Կիպրոսի արևելյան ափին։

Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։

Ըստ թեմայի

Բեյրութի նավահանգստում քիմիական նյութերով լի տասնյակ բեռնարկղեր են հայտնաբերել
Բեյրութի պայթյունից հետո 24 օր մահվան դեմ կռիվ տված հայուհին մահացել է
Ի աջակցություն Բեյրութի. Երևանում բացօթյա բարեգործական համերգ կկայանա
Ողբերգությունից մեկ ամիս անց ինչ տեսք ունի Բեյրութը. տեսանյութ
թեգերը:
ծուխ, տեսանյութ, կրակ, հրդեհ, Բեյրութ, Լիբանան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ