22:42 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Տեսանյութեր

Պատրա՞ստ է արդյոք ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգը դիմակայել ՆԱՏՕ–ի սադրանքներին

Ստանալ կարճ հղումը
6110

ԱՊՀ երկրները սկսել են ստուգել ՀՕՊ համատեղ համակարգերի մարտունակությունը։ Մանևրումները մշակվում են միաժամանակ 7 երկրում։

 

Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պետությունների օդային տարածքներում ինքնաթիռներ են շրջում և տարբեր սցենարներ մշակում. մե՛կ թշնամու օդանավերը ներխուժում են ԱՊՀ երկրների տարածք, մե՛կ ինքնաթիռներ են առևանգում։ Ինչպես են անձնակազմերը հաղթահարում դժվարությունները, ովքեր են աջակցում օդաչուներին ցամաքում, և ինչպես զորավարժությունները կօգնեն դիմակայել ՆԱՏՕ–ի ուժերին` ներկայացվում է տեսանյութում։

Մանևրումները զուգահեռ իրականացվում են բոլոր այս երկրների օդային տարածքներում, իսկ վարժանքները ղեկավարվում են Մոսկվայից` ՌԴ ՕՏՈւ կառավարման կենտրոնից։

Զինվորականները մի քանի սցենար են մշակել, օրինակ` օտարերկրյա ինքնաթիռները խախտում են ԱՊՀ պետությունների սահմանները, կամ որևէ մեկը առևանգում է Համագործակցության օդանավերը։

ՀՕՊ գծով հերթապահները պետք է որոշակի գործողություններ ձեռնարկեն և օգնեն իրենց ինքնաթիռների անձնակազմերին, եթե նրանք հանկարծ աղետալի վիճակում հայտնվեն։

Զորավարժություններին ընդհանուր առմամբ ավելի քան 60 օդանավ է ներգրավված, այդ թվում` Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ-31 և Յակ-130 կործանիչներ, ինչպես նաև Սու-25 գրոհիչներ, Սու-24 և Սու-34 ճակատային ռմբակոծիչներ և Տու-22 և Տու-160  ծանր ռմբակոծիչներ։

Ցամաքում նրանց օգնում են 130 հրամանատարական կետերի աշխատակիցներ։

Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը

Գործողությունների մշակված ալգորիթմը կօգնի հակազդել արտաքին սպառնալիքներին, չէ՞ որ ՆԱՏՕ–ի ինքնաթիռներ վերջին շրջանում պարբերաբար  նկատվում են Ռուսաստանի սահմանների մոտ։

Բացի այդ, դաշինքի օդանավերը Ռուսաստանի տարածքում հրթիռակոծությունների իմիտացիա են անում, ինչը մտահոգություն է առաջացնում Մոսկվայում։

Ըստ թեմայի

Rail Baltica. ինչպես է «մահանում» ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության փայփայած նախագիծը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Նորվեգիան կդառնա՞ երկրորդ «Լեհաստան». ՆԱՏՕ-ի զորքերն ակտիվացել են
թեգերը:
Զորավարժություններ, Օդաչու, Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ), ՆԱՏՕ, Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ