22:50 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տեսանյութեր

«Սխալվելու իրավունք չունենք». Երևանի դպրոցները պատրա՞ստ են կարանտինային ուսումնական տարվան

Ստանալ կարճ հղումը
88 0 0

Մինչ դպրոց մտնելը աշակերտները կջերմաչափվեն։ Դիմակ դպրոցներում կտրամադրեն, եթե աշակերտը այն մոռացել է կամ վնասել։ Մնացած դեպքերում երեխաները պետք է մեկից ավելի դիմակ ունենան` 3 ժամը մեկ այն փոխելու համար։

Դպրոցներում ու մանկապարտեզներում ամեն ինչ պատրաստ է նոր ուսումնական տարին համավարակի պայմաններում սկսելու համար։ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որը պատմում է կատարված աշխատանքների և սահմանված նոր կանոնների մասին։ Դպրոցների ներսում և բակերում գծանշումներ են արված, որոնք կօգնեն երեխաներին պահպանել անվտանգ սոցիալական հեռավորություն։

«Երևան քաղաքի բնակիչ ծնողները ձեզ և մեզ վստահել են ոչ միայն իրենց երեխայի կրթության, այլև առողջապահական անվտանգության հարցը։ Այստեղ մենք սխալվելու իրավունք չունենք»,- տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Դպրոցները զինված են ջերմաչափերով, ախտահանիչ նյութերով։ Եթե երեխաներից որևէ մեկի մոտ բարձր ջերմություն է արձանագրվում, ապա նա անմիջապես տեղափոխվում է առանձնացված մեկուսարան-սենյակ։ Երեխաները դպրոց են գնալու դիմակներով, պետք է ունենան նաև լրացուցիչ դիմակներ՝ 3 ժամը մեկ փոխելու համար։ Եթե հանկարծ դիմակը մոռանան կամ վնասեն, ապա դպրոցն այն պետք է տրամադրի։ Պետությունն ու համայնքն արդեն հոգացել են այդ մասին։

Դպրոցներն  այս տարի գործելու են շաբաթական 6 օր, յուրաքանչյուր նստարանի մոտ մեկ երեխա է նստելու։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ից մեկնարկել է  դպրոցների անձնակազմի թեստավորումը։ Մինչև ուսումնական տարվա մեկնարկը կթեստավորվի մոտ 30․000 մարդ։ Երևանյան դպրոցներից  թեստավորման ենթակա են մոտ 9000 անձ: Նշենք, որ չեն թեստավորվի միայն այն ուսուցիչները, որոնք, առողջական վիճակից ելնելով, հեռավար կանցկացնեն դասերը։

Անցում արտակարգ դրությունից կարանտինի. ինչպես անցավ կես տարին ու ինչ կտա առաջիկա 4 ամիսը

Այս տարի կորոնավիրուսային իրավիճակից ելնելով դպրոցներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին. դրանք կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին։

Դասերի ժամանակ ինչպես երեխաները, այնպես էլ դպրոցի ողջ անձնակազմը պարտավոր է դիմակ դնել։ Բացի այդ, աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչելու, ինչպես նաև դասամիջոցներին թույլ չի տրվելու դասասենյակից դուրս գալ։

Ըստ թեմայի

«Որ բացում ենք, էլ չենք փակում. դպրոցներն ու դպրոցականները փորձադաշտ չեն». Փաշինյան
Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը
Շրջանառության մեջ է դրվել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը
թեգերը:
տեսանյութ, քաղաքապետարան, կորոնավիրուս, կարանտին, Աշակերտ, երեխա, Երևան, դպրոց

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ