17:57 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Տեսանյութեր

Մի քանի րոպե` լրատվամիջոցների հետ Արայիկ Հարությունյանի «ջերմ» շփումից. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
138 0 0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրավիրած վերջին ասուլիսը լրագրողները երկար կհիշեն, քանի որ նախարարը բացի լրագրողների հարցերին պատասխանելուց, նրանց ասաց, թե ինչպես է պետք աշխատել։

Այսօր` սեպտեմբերի 16-ին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որը սկսեց լրագրողներին ուղղություն տալով։

«Ցավոք սրտի, ձեր հրապարակներում մեր հիմնական բարեփոխումները չեն արտացոլվում, դուք հիմնականում անդրադառնում ենք սկանդալային վերնագրերով նյութերին ու ֆեյսբուքյան ստատուսներին, և այս ասուլիսի նպատակն է ներկայացնել մեր ծրագրերը»,–ասաց նախարարը։

Հարությունյանը մոտ 15 րոպե ներկայացրեց նախարարության ծրագրերը, ապա շուրջ 1 ժամ պատասխանեց լրագրողների հարցերին։ 

««Լրագրողը չպետք է կիսատ–պռատ, էստեղից–էնտեղից բաներ կարդա ու հարց տա», «Ես վստահ եմ` դուք չեք հետևել թեմային», «Այդ թեման, կարծեմ, միայն ձեր թերթն է գրում»»,–ասում էր նախարարը լրագրողներին։

ԲՀԿ-ն չի բացառում, որ Հարությունյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի դուրս կգան

Ապա նա սկսեց ի պատասխան լրագրողների հարցերի` ճշտել նրանց լրատվամիջոցներն ու որակումներ տվեց դրանց։

Նախարարը խոստովանեց, որ 5-րդ ալիքը «շատ է սիրում», «գնահատեց» «Հրապարակ» թերթի օրիգինալությունը, որակեց «Ժողովուրդ» թերթին որպես ամենաշատը ապատեղեկատվություն մատուցող, և մի քանի անգամից նոր տեղը բերեց Antifake.am կայքը։

Ամենաուշագրավ «հակամարտությունը», թերևս, «Երկիր Մեդիայի» հետ էր։ Արայիկ Հարությունյանը դաշնակցական հեռուստաընկերության լրագրողին նույնացրեց կուսակցության հետ ու հիշեցրեց «իրենց նախարարի» մասին։

«Ձախողումների շքերթ է». ԼՀԿ-ն պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Ըստ թեմայի

«Արայիկ, հեռացիր». Երևանում պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
«Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում». ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գնալու ժամանակն է
թեգերը:
ասուլիս, տեսանյութ, Լրագրող, Արայիկ Հարությունյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ