10:28 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Տեսանյութեր

Հիսուսի հանրահայտ արձանը «ներկվել» է Հայաստանի դրոշի գույներով. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Անկախության օր (30)
20810

Լուսային էֆեկտների շնորհիվ Բրազիլիայի հայտնի արձանի վրա են հայտնվել նաև հայերեն տառերը։

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում Հիսուս Ամենափրկիչ արձանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանությունը։

«Այս հիանալի լուսային և ձայնային շոուի միջոցով Բրազիլիան մեծարում է բարեկամ երկիր Հայաստանի անկախության տոնը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Հիսուսի արձանի վրա նաև լուսային էֆեկտներով երևացել են նաև հայերեն տառերը։

Հիշեցնենք` Հայաստանում այսօր տոն է, ՀՀ քաղաքացիները նշում են երկրի անկախության 29-ամյակը։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

թեմա:
Անկախության օր (30)

Ըստ թեմայի

«Կարծեմ` բոլոր լավ և վատ դասերը սերտել ենք». Արմեն Սարգսյանը` Հայաստանի ապագայի մասին
ՀՀ ԶՈւ պատվո պահակային վաշտը ցուցադրական ելույթ է ունեցել Խոր Վիրապում. տեսանյութ
Մեկտեղելու ենք ջանքերը խաղաղություն ապահովելու համար. վարչապետն ընդունել է ԱՀ նախագահին
Շնորհավորանքներ Ռուսաստանից․ Պուտինն ու Միշուստինն ուղերձ են հղել ՀՀ ղեկավարությանը
թեգերը:
Անկախության օր, եռագույն դրոշ, Հուշարձան, Հիսուս Քրիստոս, Բրազիլիա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ