19:29 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Տեսանյութեր

«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ

Ստանալ կարճ հղումը
130 0 0

Կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային զորավարժություններն անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։ Ռուսաստան ժամանած յուրաքանչյուր արտասահմանցի զինվորական մանրակրկիտ բժշկական ստուգում է անցել։

Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկել են «Կովկաս – 2020» մեծածավալ միջազգային զորավարժությունները։ Հարավային ռազմական շրջանի հինգ զորավարժարաններում ու Սև և Կասպից ծովերի ջրային տարածքներում կանցկացվեն ծավալուն մանևրներ, որոնց կմասնակցեն 80 հազար ռուսաստանցի զինվորական ու ավելի քան հազար միավոր տեխնիկա։

Համատեղ զորավարժություններին մասնակցելու են հրավիրված նաև ավելի քան հազար զինվորական Աբխազիայից, Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից ու Պակիստանից։ 6 երկրներից ժամանած հյուրերը որպես դիտորդ հետևելու են մանևրների ընթացքին։

Որպես դիտորդ հրավիրված են Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Շրի Լանկայի ներկայացուցիչները։

Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային զորավարժություններն անցկացվում են հակահամաճարակաբանական միջոցների խիստ պահպանմամբ։ Ռուսաստան ժամանած յուրաքանչյուր արտասահմանցի զինվորական խիստ բժշկական ստուգում է անցել։

ՀՀ-ում մեկնարկել է ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունը

Զորավարժությունների առաջին փուլում հրամանատարությունն առանձնակի ուշադրություն կդարձնի բոլոր մասնակից երկրների զինվորականների փոխներգործության մշակմանը, նաև ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպմանը, հակաօդային պաշտպանությանը, թիկունքային ու տեխնիկական ապահովմանն ու կապին։

Երկրորդ փուլում զինվորականներն օդային ուժերի, հրետանու ու ավիացիայի մասնակցությամբ կհարթեն զորքերի կառավարումը համատեղ մարտական գործողություններ իրականացնելու ընթացքում։ 

Սև ծովի նավատորմը, Կասպից ծովի ֆլոտիլիան ու Իրանի ՌԾՈՒ-ն նաև ծովային մարտի մի քանի դրվագ կխաղարկեն։

«Կովկաս-2020» զորավարժությունների գլխավոր նպատակն է համատեղ պաշտպանական գործողությունների մշակումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ դրանք ուղղված չեն որևէ պետության դեմ ու չպետք է լարեն միջազգային իրադրությունը։

Այդ պատճառով էլ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, որոնք պարբերաբար զորավարժություններ են անցկացնում Ռուսաստանի սահմանների մոտ, բոլոր մանևրներն անցկացվում են երկրի խորքում։

Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

Ըստ թեմայի

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք
Ինչո՞ւ է Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում Կովկասի 5 տարածաշրջանում
Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն, Զորավարժություններ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ