21:04 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Տեսանյութեր

Ինչու են «Իմ քայլից» հեռանում, երբ կլուծվի դեպի ՌԴ չվերթերի հարցը. պարզաբանում է նախարարը

Ստանալ կարճ հղումը
259 0 0

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր ղեկավարած ոլորտին վերաբերող մի շարք հարցերի։ Որպես ՔՊ կուսակցության վարչության նախագահ, Պապիկյանը խոսել է «Իմ քայլում» տեղի ունեցող խմորումների մասին։

Պատգամավորներական մանդատը վայր դրած «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արսեն Ջուլֆալակյանի ու Գայանե Աբրահամյանի հեռանալը պետք չէ կապել միայն ՔՊ–ի հետ, որովհետև նրանք կուսակցության անդամ չեն եղել։

Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում, մեկնաբանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից 2 պատգամավորների հեռանալու փաստը, ասաց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

«Իհարկե, լավ չէ, երբ գործընկերներն ինչ–որ փուլում այլ ճանապարհով են շարժվում, երբ կար գոնե հնգամյա տեսլական, բայց դա իրենց ընտրությունն է. բնականաբար, պետք է անկեղծ լինել և՛ գործընկերների, և՛ հասարակության հետ»,– ասաց նա։

Պապիկյանի խոսքով` նրանք ընտրել են այլ ճանապարհ և իրեն մնում է միայն բարի երթ մաղթել նրանց։

Ի դեպ, Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դնելու մասին իր հայտարարության մեջ նշել էր, որ ԱԺ–ում իր աշխատանքն արդյունավետ է համարում, ուստի Սուրեն Պապիկյանին հարցրեցինք` կուսակցության շարքերում այլ տեսակետ կամ նրա աշխատանքից դժգոհություն է եղե՞լ։

«Չեմ տիրապետում նման ինֆորմացիայի։ Ինքս տիկին Աբրահամյանի հետ ունեմ շատ ջերմ գործընկերային հարաբերություններ։ Վերաբերմունքս դրական է, գնահատականս` նույնպես, այլ գնահատական չեմ կարող տալ։ Թե ինչու է ընտրել այդ ճանապարհը, կարծում եմ` առիթ կունենա դրա մասին խոսելու»,– ասաց Պապիկյանը։

Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանի` մանդատը վայր դնելու որոշմանը, ՔՊ վարչության նախագահը չցանկացավ մեկնաբանել այն` հիշեցնելով, որ «հարցը տեղափոխվել է երկու մարդկանց անձնական դաշտ», որին նոր մեկնաբանություն տալ ինքը չի կարող և չի ցանկանում։

«Եթե նախկին պատգամավորն ու ԿԳՄՍ նախարարն իրենց տեսակետները հայտնել են, կարծում եմ` բանալին այդտեղ պետք է փնտրել»,– ասաց նա։

Հիշեցնենք` Արսեն Ջուլֆալակյանն իր որոշումը պատճառաբանել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններով, նախարարն էլ հակադարձել էր, որ Ջուլֆալակյանի հետ վերջին ամիսներին որևէ հարցի շուրջ քննարկում չի ունեցել։

Նշենք, որ վերջին մեկ ամսում «Իմ քայլը» խմբակցությունից արդեն 3 պատգամավոր տարբեր պատճառներով հրաժարվել են մանդատից։ Եթե այս ցանկից հանենք Արմեն Փամբուխչկանին, մյուս երկու հրաժարականների` Արսեն Ջուլֆալակյանի ու Գայանե Աբրահամյանի որոշումներին ՔՊ–ն պաշտոնական մեկնաբանություն չի տվել։ Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այդ հարցերը կուսակցության ներսում չեն քննարկվել և խորհուրդ տվեց տեղի ունեցող գործընթացներում այլ երանգներ չփնտրել։

Հայտնի է՝ ով կստանա Ջուլֆալակյանի մանդատը. ԿԸՀ որոշումը

«Նորմալ պրոցես է։ Ինչ–որ պատճառներով մարդիկ կարող են իրենց իրացված չհամարել, կամ գտնել, որ իրենց գործունեությունն այդտեղ բավարար չէ, կամ իրենք կարող են այլ տեղ ավելի արդյունավետ աշխատել, կամ այլ հակասություններ ունենալ։ Սա նաև մեր ժողովրդավար լինելու, բաց լինելու մասին է վկայում։ Այսինքն` մենք մարդկանց չենք կաշկանդում»,– ասաց նա։

Մամուլը գրում է, որ խորհրդարանից հեռացողներ էլի են լինելու։ Սուրեն Պապիկյանը նշեց, որ այլ պատգամավորների նմանօրինակ որոշումների մասին տեղեկություններ չունի։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ օդային ուղևորափոխադրումների վերականգնման հարցին։

Պապիկյանը նշեց, որ Հայաստանն առայժմ կորոնավիրուսային վիճակագրությամբ լավագույն դիրքում չէ, ինչը նաև կաշկանդում է մեր գործընկեր երկրներին` Հայաստանի հետ օդային հաղորդակցությունները վերականգնելու հարցում։

«Իհարկե, այս ուղղությամբ քննարկումներ կան, ԵԱՏՄ առաջիկա նիստում էլ հնարավորություն կա մեր գործընկերների հետ քննարկելու։ Սպասենք։ Կարծում եմ` հոկտեմբերի առաջին 10-օրյակում մի փոքր ավելի պարզորոշ կդառնա խնդրի լուծման ժամանակացույցը»,– ասաց Պապիկյանը։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ կորոնավիրուսի թեստերի փոխադարձ ճանաչումը կարող է նախնական լուծում դառնալ դեպի ԵԱՏՄ ուղևորափոխադրումների վերականգնման համար: Ընդհանուր չափորոշիչների քննարկումն ընթացքի մեջ է, և, ամենայն հավանականությամբ կավարտվի հոկտեմբերի 9-ին Երևանում անցակցվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

Ռուսաստանը վերականգնում է չվերթերը մի շարք երկրների հետ. Հայաստանը ցանկում չկա

Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում նախարար Պապիկյանն անդրադարձել է նաև իր ղեկավարած ոլորտին վերաբերող մի շարք տնտեսական հարցերի։

Ըստ թեմայի

Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնում Գրիշա Թամրազյանին
«Ծառայում ենք ՀՀ–ին». Արմեն Փամբուխչյանը ստանձնել է նոր պաշտոնը
Արդյո՞ք արտահերթ ընտրությունների հիմք կա, և ինչի կհանգեցնի 3 ընդդիմադիր ուժերի հանրահավաքը
թեգերը:
թռիչք, Ռուսաստան, Սուրեն Պապիկյան, Նախարար, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ