10:25 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Տեսանյութեր

«Ինչպես եմ ապրելու առանց նրա». Հադրութում հրետակոծության հետևանքով կին է մահացել

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1706)
429 0 0

Հադրութում հրետակոծության հետևանքով երրորդ խաղաղ բնակիչն է զոհվել։ Ծանր վիրավոր կնոջը փորձել են հիվանդանոց տեղափոխել, բայց չեն հասցրել. ստացած բեկորային վնասվածքներից նա մահացել է։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է դեպքի վայր։

Հադրութը հրետակոծված Արցախի մի քանի տասնյակ բնակավայրերից մեկն է։ Քաղաքին հիմնականում հարվածներ են հասցրել «Սմերչ» զինատեսակից։ Հրետակոծության հետևանքով վնասվել են տներ ինչպես հենց Հադրութում, այնպես էլ շրջակա գյուղերում։ Տեղի բնակիչներից մեկը մեր նկարահանող խմբին ցույց է տվել, թե որտեղ է ընկել արկերից մեկը։

Ի պատասխան մեր հարցերի՝ տղամարդը չի կարողանում զսպել արցունքները, հետո խեղդված հեկեկոց է լսվում։ Սեպտեմբերի 27-ի հրետակոծության հետևանքով կնոջն է կորցրել, նրան հողին է հանձնել հաջորդ օրն առավոտյան։

Ողբերգությունը սեպտեմբերի 27-ի ցերեկն է տեղի ունեցել։ Նա մի պահ տնից դուրս էր եկել, երբ արկն ընկավ, ամենայն հավանականությամբ՝ «Սմերչի» արձակած։

Կինն էլ էր բակում՝ փոքրիկ ծառի հետևում նստած։ Տղամարդը ցույց է տալիս այդ տեղը, հետո մոտենում, ինքն էլ է նստում այն նույն տեղում, որտեղ երկու օր առաջ կինն էր նստած։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ծանր վիրավոր կնոջը փորձել էին հիվանդանոց տեղափոխել, սակայն չէին հասցրել. նա մահացել է։ Հրաշքով փրկված ամուսինը չի պատկերացնում, թե ինչպես է շարունակելու ապրել, իր տեղը չի գտնում։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1706)

Ըստ թեմայի

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել
Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին արյան կարիք չկա. անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է
թեգերը:
Ադրբեջան, հրետակոծություն, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հադրութ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ