03:03 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Տեսանյութեր

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1747)
527 0 0

Րոպեներ առաջ ուղղաթիռների ոչնչացման մասին էր հայտնել նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից արևելյան ուղղությամբ «Իգլա» ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ուղղաթիռի կորուստն ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները. Արծրուն Հովհաննիսյան

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վարդենիսում երկրորդ ճակատ բացելու փորձը նորություն չէ. Հովհաննիսյան

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1747)

Ըստ թեմայի

Հայկական ԶՈւ–ն հաջողություններ է արձանագրել Ասկերան–Մարտունի հատվածում. Քոչարյան
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ
Նման բան չկա և ընդհանրապես չի էլ լինում. ՊՆ–ն հերքում է Մարտունու զորամասի ոչնչացման լուրը
թեգերը:
Ադրբեջան, Շուշան Ստեփանյան, Արցախ, ուղղաթիռ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ