19:44 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Տեսանյութեր

«Le Monde»-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
631 0 0

Տեսանյութում երևում է Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով վնասվածքներ ստացած լրագրողը։

«Le Monde»-ի թղթակից Ալլան Կավալի վիճակը ծանր է: Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ֆրանսիական պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։

«Նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Լրագրողներն Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով վնասվածքներ էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում:

Նշենք, որ այսօր Արցախում վնասվածքներ են ստացել «Le Monde»-ի 2 լրագրողները, 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը։ Ադրբեջանական զինուժի թիրախում են հայտնվել նաև «France Press»–ի լրագրողները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, 1 «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Ըստ թեմայի

Պեսկովը` Ղարաբաղի մասին. 3-րդ երկրների մասնակցությունը կարող է բացասական հետևանք ունենալ
Հիմա հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Արցախի վերաբերյալ հայտարարություն են տարածել
թեգերը:
վիրահատություն, Լրագրող, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ