00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում ադրբեջանական «Սմերչի» թիրախում ծխախոտի արտադրամասն է հայտնվել. տեսանյութ

Բաժանորդագրվել
Արտադրամասի տարածքում գրեթե միաժամանակ երկու արկ է ընկել։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը «Սմերչ» հրթիռային համակարգից կրակ են բացել Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում գտնվող Masis Tobacco ընկերության ծխախոտի արտադրամասի ուղղությամբ։ Դրա հետևանքով վնասվել են ընկերության ավտոմեքենան, պահեստի դարպասը, ինչպես նաև պահեստն ու ադիմինիստրատիվ շենքը։

Հաղթում ենք. Բագրատ սրբազանը զրուցում է «զոհված» հրամանատար Լեռնիկ Բաբայանի հետ. տեսանյութ

Գրեթե միաժամանակ երկու արկ են ընկել արտադրամասի տարածքում։ Հենց այդ ժամանակ էլ կանգ է առել շենքի պատի ժամացույցը`առավոտյան մոտ 8։10–ին։

«Մեր օպերատորն այստեղ էր, սա նրա մեքենան է: Այդ պահին այստեղ էր նաև մեր գլխավոր տեխնոլոգը ընտանիքի հետ միասին ՝ մայրը, կինն ու երեք երեխաները: Նրանք ապաստան գտան մեքենաների վերանորոգման համար նախատեսված այդ փոսում: Օպերատորը երկնքում ինչ-որ բան նկատեց, զանգահարեց մեզ և հորդորեց հնարավորինս շուտ իջնել փոսի մեջ», - ասաց ընկերության աշխատակիցներից մեկը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի զինված ուժերի թիրախում ոչ թե ռազմական օբյեկտ է եղել, այլ պարզապես ծխախոտի արտադրամաս։

Օպերատորը պատմում է` ինչպես են լրագրողները Մարտունիում ռմբակոծության տակ ընկել - Sputnik Արմենիա
Լրագրողը պատմում է` ինչպես են իրենք ռմբակոծության տակ ընկել. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Լրահոս
0