06:35 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Տեսանյութեր

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
281420

Զինվորներից մեկը նշում է, որ երեկ գիշերվանից վերցրած դիրքերը հետ են բերել։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. -Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. առաջնագծից պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում ասում է զինվորներից մեկը, որը խոսում և անցնում է գործի` թշնամուն հակահարված է պետք տալ։

«Երեկ գիշերվանից վերցրած դիրքերը հետ ենք բերել։ Որ տեսնում ենք առաջ ենք ընկնում` լավ է, էլի»,–ասում է մեկ ուրիշ զինծառայող։

Ժպիտը դեմքներին զինվորները վստահեցնում են, որ լավ է լինելու, իրար մասին հոգ են տանում ու հորդորում չշտապել կրակելիս. «Հանգիստ, հանգիստ»։

Ապաստարաններից մեկում գտնվող կինն ասում է, որ իր մինուճար որդին էլ է կռվում։ Կինն ասում է, որ զինվորները պետք է իրենց մասին մտածեն և ուժեղ լինեն։

Մեկ այլ զինվոր էլ ասում է, որ այս հողի համար շատ արյուն է թափվել և ինչպես կա` ազատության մեջ, այնպես էլ պահելու են Արցախը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 Ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

 

թեգերը:
Զինվոր, Պատերազմ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ