10:19 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Տեսանյութեր

Նոր տեսանյութ և լուսանկարներ. այրվում է Ստեփանակերտի խանութներից մեկը

Ստանալ կարճ հղումը
347 0 0

ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատները պայքարում են կրակի դեմ, սակայն հրդեհը դեռ ամբողջությամբ մարված չէ։ Ավելի վաղ Ստեփանակերտում վնասվել էին արտակարգ իրավիճակների նախարարության շենքն ու բնակելի տները:

Sputnik Արմենիայի թղթակիցը նոր կադրեր է ուղարկել Ստեփանակերտից, որում երևում է Ադրբեջանի զինված ուժերի հարվածների հետևանքով այրվող խանութը։ Հոկտեմբերի 3-ի գիշերը շինանյութի խանութում բռնկված հրդեհը դեռ չի մարվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտում ադրբեջանական զինուժի հարվածի հետևանքով խանութ ու շինանյութերի պահեստ է այրվել, վնասվել են հարևան բնակելի տան պատուհանները: 

  • Այրվող խանութը
    Այրվող խանութը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Այրվող խանութը
    Այրվող խանութը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Այրվող խանութը
    Այրվող խանութը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Այրվող խանութը
    Այրվող խանութը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Այրվող խանութը
    Այրվող խանութը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Այրվող խանութը
    Այրվող խանութը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Այրվող խանութը
    Այրվող խանութը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Այրվող խանութը
    Այրվող խանութը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Այրվող խանութը
    Այրվող խանութը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Այրվող խանութը
    Այրվող խանութը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 10
© Sputnik / Asatur Yesayants
Այրվող խանութը

Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտում մի քանի պայթյուններ են հնչել, և պարբերաբար նորերն են հնչում։ Մի քանի անգամ օդային տագնապ է հնչել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Ըստ թեմայի

Ստեփանակերտում հրետակոծության հետևանքով խանութ ու պահեստ են այրվել. տեսանյութ
Ադրբեջանցիները հարվածել են Ստեփանակերտի էլեկտրակայանին. Արցախի մայրաքաղաքը հոսանքազրկված է
Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է
թեգերը:
հրդեհ, խանութ, Ստեփանակերտ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ