15:39 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տեսանյութեր

«Կրակեցին շենքին, հետո տեսանք` մեքենան այրվում է». պատմում է Ստեփանակերտի բնակիչը

Ստանալ կարճ հղումը
283 0 0

Արդեն մի քանի օր է` Ադրբեջանը հարվածներ է հասցնում Արցախի մայրաքաղաքին։ Sputnik Արմենիայի թղթակիցները հերթական տեսանյութն են ուղարկել Ստեփանակերտից։

Այսօր Ստեփանակերտն արդեն մի քանի անհամ հրետակոծվել է։ Ստեփանակերտի բնակիչներից մեկը ցույց է տալիս այրված ավտոմեքենան ու ասում. «Ծառայողական մեքենան է, եկել էինք զբաղվելու թոշակների վճարման հարցերով։ Մոտավորապես 10-ի սահմանում հերթական անգամ հարձակում եղավ ադրբեջանական օդուժի կողմից։ Շենքին էին կրակել։ Նայեցի, տեսա` մեքենան այրվում է։ ԱԻՆ–ը եկավ, օգնեցին, հանգցրեցինք»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Ըստ թեմայի

«Մի կերպ ենք շենքից դուրս եկել». Ստեփանակերտի բնակիչը պատմում է հրետակոծության մասին
Հոկտեմբերի 3. Ստեփանակերտը գիշերային ռմբակոծությունից հետո. լուսանկարներ
Ստեփանակերտի կենտրոնում նոր պայթյուններ են հնչել
Նոր տեսանյութ և լուսանկարներ. այրվում է Ստեփանակերտի խանութներից մեկը
Այրվող մեքենա և շինություններ. ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում հրետակոծությունից հետո
թեգերը:
տեսանյութ, Ստեփանակերտ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ