23:50 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Տեսանյութեր

Ադրբեջանը Արցախի խաղաղ բնավայրերի նկատմամբ արգելված մարտագլխիկներով հրթիռներ է կիրառում

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1414)
686 0 0

Կադրերում երևում է, թե ինչպես են նկարահանող խմբի անդամները հրետակոծությունից հետո կիսավեր շենքի բնակարանից գրկած դուրս բերում ծեր կնոջը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրետակոծված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում ներկայացված է Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրը արգելված զինատեսակներով ռմբահարելու հետևանքները` քանդված շենքեր, այրվող ավտոմեքենաներ, անօգնական մնացած ծերեր։

Տեսանյութում նշվում է, որ Ստեփանակերտի հրետակոծված 5 հարկանի շենքի բնակիչները, բարեբախտաբար, այդ պահին ապաստարանում են եղել։

«Մեկ–երկու մեծահասակներ են եղել։ Թե նրանք ինչ վնասվածքներ են ստացել՝ պարզ կլինի ավելի ուշ»,– ասված է տեսանյութում։

Տեսանյութի մեկնաբանությունում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ ներկայացված է Ստեփանակերտի վիճակը հոկտեմբերի 4-ի դրությամբ։

«Ստեփանակերտը խաղաղ քաղաք է, որի խաղաղ բնակչությունը ենթարկվում է անդադար հարձակումների, որոնց հետևանքով քաղաքը մեծ վնասներ է կրել, կան ավերածություններ ու զոհեր»,– միջազգային լսարանին ուղղված գրառմամբ հայտնում է ՀՀ ՄԻՊ–ը։

Թաթոյանը նաև նշում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը Արցախի խաղաղ բնավայրերի նկատմամբ պարբերաբար կիրառում են մարտական արգելված գլխիկներով լիցքավորված, միջազգայնորեն արգելված հրթիռներ`խաղաղ բնակավայրերի խաղաղ բնակչության դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1414)

Ըստ թեմայի

Տեսանյութը ոչինչ չի ապացուցում. Հովհաննիսյանը` ՀՀ տարածքից Ադրբեջանը հրթիռակոծելու մասին
«Դաժան պատերազմ է Ադրբեջանը սկսել մեր դեմ». Պարգև սրբազան
ՄԻԵԴ–ը Թուրքիայի դեմ միջանկյալ միջոց կիրառելու հայց է ստացել Հայաստանից
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, հրետակոծություն, Ստեփանակերտ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ