10:20 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տեսանյութեր

Ինչու ՀՀ–ն չէր կարող «Սմերչով» հարվածել Մինգեչաուրին. մասնագետը փաստեր է ներկայացնում

Ստանալ կարճ հղումը
1562 0 0

«Զինուժ մեդիան» բացահայտում է ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հրթիռակոծվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ը։

Հայաստանի սահմանագծից մինչև Միգեչաուր ընկած տարածքը 108 կմ է։ Դա նշանակում է, որ հնարավոր չէ Հայաստանից տարածքից «Սմերչ» հրթիռային համակարգով հարվածներ հասցնել Միգեչաուր քաղաքին։ «Զինուժ մեդիան» այս թեմայով զրուցել է մասնագետի հետ և բացահայտել ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքը։

«Ադրբեջանի նախագահի օգնականի տեղադրած հայտնի լուսանկարներում ընդամենը «Սմերչի» հրթիռի՝ արդեն մարտական մասը պարպելուց հետո մնացած հատվածն է։ Մինչդեռ ադրբեջանական կողմը պնդում է, թե հրթիռն ուղղակի չի պայթել։ Հրապարակված լուսանկարում հրթիռն առանց մարտական հատվածի է, հետևաբար այն չէր կարող չպայթել»,–ասում է մասնագետը։

Ստացվում է` ադրբեջանցիները «չպայթած» հրթիռի համար խնամքով անցք են փորել, հակառակ դեպքում ավերածության հետքերն անխուսափելի կլինեին։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե իբր Հայաստանից թիրախավորվում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը։

Երեկ ադրբեջանական ԶԼՄ–ները գրել էին, թե Հայաստանը հարված է հասցրել Մինգեչաուրի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը։

Ըստ թեմայի

Վավերագրական կադրեր. ինչպես են հրթիռակոծվում Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտները
Ե՞րբ կարելի է հրադադար ակնկալել արցախյան ճակատում. ՀՀ նախագահի պատասխանը
Ադրբեջանը սարսափելի մեծ կորուստներ է կրում. Արցախի նախագահի խոսնակ
Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
թեգերը:
Մինգեչաուր, սմերչ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ