04:36 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Տեսանյութեր

Վիրավոր Ստեփանակերտը. ի՞նչ տեսք ունի քաղաքը հրետակոծությունից հետո

Ստանալ կարճ հղումը
281 0 0
© Sputnik / Karen Avetisyan

Օրվա տարբեր ժամերին Ադրբեջանը հրետակոծել է Ստեփանակերտը` մի քանի հրթիռ արձակելով քաղաքի ուղղությամբ։ Հետևանքն իսկապես սարսափելի է` մահացածներ, վիրավորներ, ծխացող ու ավերակների վերածվող քաղաք։

Արդեն չորրորդ օրն է` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում է։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը պատերազմական գործողությունների հենց սկզբից Արցախում է, այսօր մեր տղաները տեսանյութ են ուղարկել Ստեփանակերտից, որում երևում է վիրավոր քաղաքը։

Կադրերում երևում է, որ 5–հարկանի շենքն ամբողջությամբ ավերվել է։ Շենքի առաջին հարկում գործել է կահույքի սրահ։ Հարևանությամբ գտնվող երկհարկանի բնակելի շենքը ևս ավերվել է։

Ադրբեջանը կիրառում է այնպիսի զենքեր, որոնք արգելվում են միջազգային կոնվենցիաներով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Ըստ թեմայի

Ավերված շինություններ, այրված խանութ ու ավտոմեքենա... Ստեփանակերտ, հոկտեմբերի 4
Ինչպես է թշնամին հրթիռակոծում Ստեփանակերտը. տեսանյութ
Ստեփանակերտի հրետակոծության նոր կադրերը. տեսանյութ
Վավերագրական կադրեր. ինչպես են հրթիռակոծվում Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտները
թեգերը:
տեսանյութ, Ստեփանակերտ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ