10:57 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Տեսանյութեր

Ադրբեջանական նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացումը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
1008 0 0

Տեսանյութում արձանագրված է պայթյունի պահը։ Նավթամթերքի պահեստի պայթյունից հետո ծխի խոշոր սև քուլաներ են բարձրանում երկինք։

Արցախի ՊԲ փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստն է ոչնչացվել։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է այդ մասին վկայող տեսանյութ։

Տեսանյութում արձանագրված է պայթյունի պահը, որից հետո ծխի խոշոր սև քուլաներ են բարձրանում երկինք։

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ վառելիքաքսուքային խոշոր բազա է օդ հանվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)

Ըստ թեմայի

Ինչպես է խոցվում հակառակորդի հերթական տանկը. տեսանյութ
«Զինվորներն են ինձ դուխ տալիս, ասում են` կամանդիր, ոչ մի խնդիր չկա». տեսանյութ առաջնագծից
Ինչպես է այրվում Ադրբեջանի խոցված վառելիքաքսուքային խոշոր բազան. տեսանյութ
թեգերը:
պայթյուն, ռազմաբազա, նավթ, Ադրբեջան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ