07:00 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Տեսանյութեր

«Լոխ լավա, արխային կացեք». առաջնագծում կռվող տղերքն անկոտրում են. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
32111

Տեսանյութում երևում է, թե առաջնագծում մարտնչող մեր հերոսները ինչպես են պատրաստվում մարտի։ Նրանք խոսում են նաև իրենց տրամադրվածության մասին։

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել առաջնագծից։ Այնտեղ կռվող զինվորականները համարձակ ու անկոտրում են։ Ասում են` ամեն ինչ գերազանց է, ոչ մի խնդիր չկա, մի մարդ դարձած կռվում են թշնամու դեմ։

«Կազմ ու պատրաստ ենք, հլը նայի ինչ ուժեղ տղերք են։ Ամեն մի հրամանը ժամանակին կատարում են»,–ասում է զինվորականներից մեկը։
Մյուս երիտասարդը վստահ է, գնալու են մինչև վերջ, հաղթելու են ու ամեն գնով պահելու են մեր հողը։

«Հայ ազգը միասնական է, դուխով առաջ ենք գնում, մինչև վերջ։ Սպասում ենք հրամանի, հենց տվեցին ամեն ինչ ավիրելու ենք»,–ասում է մյուս զինվորականը։

Կամավորներից մեկն էլ նշում է, որ առաջնագիծ է եկել մեր զինվորի կողքին կանգնելու համար, ասում է `էլի մարդիկ կան, գալու են, սպասում են հրամանը տան, որ գան իրենց բաժին կռիվը տան։ Տղաները վստահ են, որ սա պետք է մեր վերջնական կռիվը լինի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)

Ըստ թեմայի

Արցախի թեմայով բանակցություններ կանցկացվեն Ժնևում և Մոսկվայում
Մերօրյա հերոսը. Հարություն Դոխոյանը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ
Ադրբեջանցի հաքերները «կոտրել են» հայաստանյան ու արցախյան պետական մարմինների կայքեր
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Պատերազմ, Սահման, առաջնագիծ, Զինվոր, զինծառայող

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ