21:10 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի որդին կամավորների շարքում մեկնեց առաջնագիծ. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
921 0 0

Վարչապետի որդին նշել է, որ տղաների հետ ռազմաճակատ են գնում բոլորի համար երջանկություն կառուցելու։

Կամավոր Արցախ մեկնող տղաների շարքում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Աննա Հակոբյանը Facebook–ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում որդին պատմում էր կամավորներին միանալու և առաջնագիծ մեկնելու որոշման մասին։

«Ինձ այստեղ բերել է բոլորիս երջանիկ ու խաղաղ ապրելու իրավունքը և այն փաստը, որ այսօր այդ իրավունքը ոտնահարվում է։ Ինձ այստեղ բերել է երջանիկ կյանքի համար պայքարը»,– ասում է Աշոտ Փաշինյանն ու ավելացնում, որ տղաների հետ մեկնում են հաղթելու, բոլորի համար երջանկություն կառուցելու։

Տեսանյութի վերջում երևում է, թե ինչպես է կամավորներով լի ավտոբուսը մեկնում Արցախ։

Արցախի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է հղել

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին Facebook–ի ուղիղ եթերում մարտակոչով դիմեց վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներին և նրանց հորդորեց առանց մեծ կուտակումների ներկայանալ կենտրոնական զինկոմիսարիատ։

Վարչապետի կոչից անմիջապես հետո մեծ թվով երիտասարդներ ներկայացան կենտրոնական հավաքակայան։ Նա նշել էր՝ մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածները ենթակա չեն զորահավաքի, բայց նրանք են ամենամարտունակ մեր ռեսուրսը։

Կամավոր զինվորագրվեց նաև վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, որն այս տարվա հուլիսին էր զորացրվել։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

Ըստ թեմայի

Վարչապետի մարտակոչից հետո կամավորների հոսքը կենտրոնական հավաքակայան չի դադարում
ՊՆ–ն դիմել է կամավորներին
Արցախ են մեկնել նաև «Կարմիր բերետներ-5165» կամավորական ջոկատի տղաները. տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, Արցախ, կամավոր, Աշոտ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ