12:38 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Տեսանյութեր

«Հիմա, առավել քան երբևէ, Արցախը քո կարիքն ունի». Սևակ Խանաղյանը նոր երգ է ներկայացրել

Ստանալ կարճ հղումը
389 0 0

«Արցախ» երգը գրվել է, երբ այնտեղ խաղաղ էր և ծաղկուն։ Երգը հիմա հանդիսատեսին ներկայացնելը խորհրդանշական է. հավատում ենք, որ մոտ ապագայում Արցախն էլի ծաղկելու է։

Հայտնի երգիչ Սևակ Խանաղյանը նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է «Արցախ»։ «Հիմա, առավել քան երբևէ, Արցախը քո կարիքն ունի։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։ Միացի՛ր համահայկական շարժմանը և արա՛ քո նվիրատվությունը հիմա»,–կոչ է անում Խանաղյանը։

«Արցախ» երգի երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, բառերը գրել է Սոսի Խանիկյանը, գործիքավորումն իրականացրել են Լևան Բրաունն ու Սևակ Խանաղյանը: Իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արա Ղազարյանն է։

Սոսի Խանիկյանն էլ Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ Խանաղյանի հետ երգը գրել են, երբ Արցախը խաղաղ էր ու ծաղկուն: Տարբեր պատճառներով երգի պրեմիերան ուշացել է։

«Դա երևի պատահական չէր. այս երգը պետք է հիմա հնչեր, որովհետև մենք հավատում ենք, որ մոտ ապագայում Արցախն էլի ծաղկելու է, ավելի է հզորանալու: Անցյալում` ներկայի մասին գրված այս գործը դարձավ մեր ապագան խորհրդանշող երգ»,–գրել է նա։

Շուշիի հրթիռակոծության հետևանքով 3 լրագրող է վիրավորվել. Արցախի ՄԻՊ

Խանիկյանը հիշեցնում է, որ Սևակն այս երգով կոչ է անում միանալ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հանգանակություններին, որպեսզի երգի խոսքերը նորից դառնան իրականություն։

Ըստ թեմայի

Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են թշնամուն ու փրկել շրջափակման մեջ ընկածների կյանքը
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին կրկին հրթիռակոծվել է. կան վիրավորներ
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, երգ, Սևակ Խանաղյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ