04:05 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Տեսանյութեր

«Մեկը խոցում ենք, մյուսները թողնում, փախնում են». պատմում է 5 տանկ խոցած Հարությունը

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)
38110

Այժմ հոսպիտալում գտնվող Հարություն Դոխոյանն ասում է, որ հակառակորդը նահանջելու սեր ունի։

5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ–1 կայանք. Հարություն Դոխոյանը դեռևս այսքան կորուստներ է հասցրել պատճառել թշնամուն։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում Հարությունի հերոսությունների մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ Վիրավորվելու հետևանքով հիմա հոսպիտալում է, ապաքինվում է, որ շուտով շարք վերադառնա` մարտական ընկերների հետ հաղթանակը նվաճելու։ Խոստովանում է` ամենատպավորիչն առաջին խոցումն էր։

«Դժվար էր առաջին անգամը և շատ էմոցիոնալ, բայց դրանից հետո համակերպվեցի, սովորեցի, ասացի` սովորական է»,– պատմում է ապաքինվող Հարությունը։

Շեշտում է` խոցված յուրաքանչյուր տանկի համար բոլորն էին ուրախանում, հասկանում էին, որ հաղթանակն ավելի մոտ է։ Ընդգծում է` միասնականությունն է օգնում և մարտական ոգին, հավատն ու վստահությունը, որ հաղթելու են։

Ասում է` մարտական ոգին բարձր է նաև հակառակորդի մոտ, հետո էլ քմծիծաղով ավելացնում է` քանի դեռ մեր տղաները չեն բացել պատասխան կրակը։

«Հակառակորդը նահանջելու սեր ունի։ Ես իմ նշանառության ժամանակ տեսել եմ` հենց որ կրակոց եղավ, իրենք փախել են տեխնիկայից։ Մեկը խոցում էինք, մյուսները թողնում, գնում էին»,– պատմում է Հարությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)

Ըստ թեմայի

Խոցել են թշնամու զրահատեխնիկան ու փրկել մարտական ընկերների կյանքը. մերօրյա նոր հերոսները
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են թշնամուն ու փրկել շրջափակման մեջ ընկածների կյանքը
Անանյանը ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր է բերել. հերոսները պարգևատրվում են
թեգերը:
տեսանյութ, Զինվոր, տանկ, Ադրբեջան, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ