00:59 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Տեսանյութեր

Մեր պատասխանն Ալիևին. Արցախի ՊԲ-ն Հադրութից տեսանյութ է հրապարակել

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1747)
1391 0 0

Նկարահանումներն արված են ավտոմեքենայի միջից՝ սկսած «Հադրութ» գրությամբ ցուցանակից մինչև քաղաքի փողոցներն ու բնակելի տները:

Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածած հերթական ստի, Արցախի պաշտպանության բանկը հրապարակել է Հադրութ քաղաքում նկարահանված տեսանյութ:

Նկարահանումներն արված են ավտոմեքենայի միջից՝ սկսած «Հադրութ» գրությամբ ցուցանակից մինչև քաղաքի փողոցներն ու բնակելի տները:

Տեսանյութում քաղաքի փողոցներում բնակիչներ չեն երևում, բայց հավաքված են հայկական բանակի զինվորական համազգեստով անձինք:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել էր, թե իբր ադրբեջանական ԶՈւ–ն գրավել է Հադրութն ու շրջակա մի քանի գյուղերը։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությանը՝ գրելով.

«Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր: Իսկ այդ զորքի վիճակին ծանոթացեք իմ նախորդ ստատուսի մեջ»:

«Հակառակորդն արդեն բարոյալքվել է, փախուստի են դիմում». տեսանյութ առաջնագծից

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ Facebook–ի իր էջում անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը, նշել էր, որ Հադրութում է և չգիտես ինչու` միայն հայերի է տեսնում։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1747)

Ըստ թեմայի

Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական խայտառակությունը. զվարճալի տեսանյութ
Ադրբեջանն իր զինծառայողներին «մսաղաց է ուղարկել». Հայաստանի ՊՆ-ի նոր տեսանյութը
Արցախի ՊԲ-ն շարունակում է ճշգրիտ խոցումները. նոր տեսանյութ
թեգերը:
Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), տեսանյութ, Հադրութ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ