00:58 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Տեսանյութեր

«Մեր դիրքերը վերականգնել ենք, ու դեռ մի բան էլ ավելի». նոր տեսանյութ առաջնագծից

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)
1133 0 0

ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ զինծառայողներն ու հրամանատարները պատմում են, թե ինչպես է անցնում կյանքն առաջնագծում։

Հայրենասիրությունը գալիս է ընտանիքից, պատմության իմացությունից։ Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում նման կարծիք է հայտնում առաջնագծում հակառակորդի դեմ պայքարող տղաներից մեկը` պատմելով, թե ինչպես են անցնում օրերը սահմանին։

«Երբ նայում ես հետ ու տեսնում Արցախը, Հայաստանը` լույսերը միացրած, բոլորը քո թիկունքին կանգնած են, աչքիդ էլ բան չի երևում, միայն հակառակորդը։ Բայց ադրբեջանցիները հասկանալու հետ խնդիրներ ունեն, ու հաշվի չեն առնում, որ հայը չի փոխվում` մինչև վերջ պաշտպանելու է իր հողը»,–ասում է զինծառայողներից մեկը։

Ցույց տալով ընկերոջ զենքն ասում է, որ դա հակառակորդի ահուսարսափն է. այս զենքով շատերին են գետնին տապալել։

Հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարն էլ նշում է` մարտերի առաջին օրերին երկու դիրք են կորցրել, իսկ վերջին օրերին ավելին են վերադարձրել։ «Փառք տղերքին։ Մեր դիրքերը վերականգնված են, մեր ձեռքն է, ու դեռ մի բան էլ ավելի։ Ոչ ոք չի կարող մեզ մեր տնից հանել»,–ասում է հրամանատարը։

Թշնամու զինվորներ տեղափոխող մեքենաների մեծ շարասյուն է ոչնչացվել․ տեսանյութ

Մեկ այլ զինծառայող էլ ասում է, որ սպասում են հակառակորդի գալուն, որպեսզի դեմ առ դեմ իրենց ասելքն ասեն նրանց։

Զինծառայողները, որոնք նոր են իջել դիրքերից, նեղվում են և ուզում հնարավորինս արագ վերադառնալ այնտեղ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)

Ըստ թեմայի

Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
Ավերված տներ, կոտրված ապակիներ. Ստեփանակերտը` գիշերային հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
«Հակառակորդն արդեն բարոյալքվել է, փախուստի են դիմում». տեսանյութ առաջնագծից
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Պատերազմ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ