00:55 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Տեսանյութեր

Տունը վնասվել է, անասնագոմը` ամբողջությամբ այրվել. նոր տեսանյութ Ստեփանակերտից

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1747)
410 0 0

Ստեփանակերտի հրթիռակոծման արդյունքում ավերածություններ կան։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է քաղաքի այն հատվածներից մեկում, որտեղ ընկել են ադրբեջանական հրթիռները։

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով բնակելի տներից մեկը ավերվել է, իսկ անասնագոմում հրդեհ է բռնկվել։ Sputnik Արմենիայի տեղի թղթակիցը հայտնում է, որ տուժածներ չկան։

 Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է քաղաքի այն հատվածներից մեկում, որտեղ ընկել են ադրբեջանական հրթիռները։

Արցախի ԱԻՆ էլ հայտնում է, որ հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։ Ժամը 23։18-ին Արցախի մայրաքաղաքում հայտարարվել է օդային տագնապ, այդ ընթացքում թշնամին հարվածել է (զինատեսակը դեռևս հայտնի չէ) Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկի վրա։ Ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան, այսօր երեկոյան թշնամին սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, Շուշին և Մարտունին ու հարակից մի քանի գյուղեր։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1747)

Ըստ թեմայի

Հադրութում ադրբեջանցիները սպանել են 2 բնակչի` մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն
Ահաբեկիչների ձեռագրին հատուկ դաժանություն, ևս մեկ փաստ վարձկանների ներկայության մասին. 18+
Հրթիռակոծվում են նաև Մարտունին ու Շուշին
թեգերը:
հրդեհ, Ավերածություններ, հրթիռակոծություն, Ստեփանակերտ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ