15:20 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տեսանյութեր

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1572)
63310

«Զինուժ մեդիան» վկայակոչում է 2017 թ-ին Նախիջևանում կայացած զորահանդեսի ժամանակ ներկայացված զինտեխնիկայի կադրերը և ադրբեջանական սոցկայքերում տարածված լուրերը:

«Զինուժ մեդիան» մանրամասն ուսումնասիրել է համացանցում տարածված տեսանյութը, որտեղ Ադրբեջանի կողմից կռվող անձինք խոսում են արաբերեն:

Կատարված ուսումնասիրության համաձայն, արաբախոս այս անձինք կրում են Ադրբեջանի սահմանապահ ուժերի համազգեստ և օգտվում ադրբեջանական բանակի սպասռազինության մաս կազմող զրահատեխնիկայից ու ամենագնաց մեքենայից:

Դրանց նույնականությունն ապացուցելու համար «Զինուժ մեդիան» վկայակոչում է 2017 թ-ին Նախիջևանում կայացած զորահանդեսի ժամանակ ներկայացված զինտեխնիկայի կադրերը:

Տեսանյութում նաև հիշեցվում է, որ Արցախի դեմ հարձակում սկսելուց առաջ ադրբեջանական սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ այդ երկրի ոստիկանությունն առգրավում է քաղաքացիներին պատկանող «պիկապ» տեսակի ավտոմեքենաները: Նույնպիսի մի «պիկապ» երևում է նաև ադրբեջանական վարձկանների տեսանյութում: Ըստ ամենայնի, այդ ավտոմեքենաները նախատեսված են հատկապես վարձկաններին տեղափոխելու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1572)

Ըստ թեմայի

ԼՂՀ հակամարտության գոտում վարձկանների առկայությունը մարտահրավեր է տարածաշրջանի համար. Զաս
«Էդ պահին հիմնականում չես մտածում, ուղղակի գիտես, որ պետք է գնաս առաջ». տեսանյութ
Ձեր ցավը տանեմ. Արայիկ Հարությունյանն ու թշնամու գրոհը հետ մղած զինծառայողները. տեսանյութ
թեգերը:
վարձկաններ, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ