02:53 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Տեսանյութեր

Ինչպես է խոցվում ադրբեջանական «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)
750 0 0

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են կորուստներ կրել։ Պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է հրապարակել։

Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հոկտեմբերի 12-ին խոցել են հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ:

ԱԹՍ–ն խոցել են արևելյան ուղղության վրա։

Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ հակառակորդը շարունակում է ինչպես մարդկային, այնպես էլ ռազմական տեխնիկայի կորուստներ կրել։

Մասնավորապես, վերջին մեկ օրում հայկական ԶՈւ-ն խոցել է Ադրբեջանի ևս 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա: Հակառակորդը տվել է կենդանի ուժի 200 զոհ:

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների հետևանքով հայկական պաշտպանական ուժերը խոցել են հակառակորդի 168 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 514 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 4 ՏՈՍ ծանր կրակային համակարգ: Իսկ ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա, ըստ հայկական կողմի հաշվարկների, Ադրբեջանը 4919 զոհ է ունեցել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 429 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 49719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)

Ըստ թեմայի

Շուշան Ստեփանյանը ցույց է տվել թշնամու հերթական խոցված ԱԹՍ–ն. տեսանյութ
Ձեր ցավը տանեմ. Արայիկ Հարությունյանն ու թշնամու գրոհը հետ մղած զինծառայողները. տեսանյութ
Տունը վնասվել է, անասնագոմը` ամբողջությամբ այրվել. նոր տեսանյութ Ստեփանակերտից
Թշնամին ինտենսիվ գնդակոծել է Մարտակերտ քաղաքը․ տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, ինքնաթիռ, Ադրբեջան, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ