02:36 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Տեսանյութեր

Պարտավոր ենք կանգնեցնել պատերազմը. Տալլինում երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն Արցախի

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)
97 0 0
© Sputnik / Stringer

Էստոնիայի հայ համայնքը խաղաղ ակցիա է կազմակերպել՝ կոչ անելով դադարեցնել Արցախում ընթացող պատերազմը և կանխել Հայոց երկրորդ ցեղասպանությունը։

Տալլինում խաղաղության ցույց է անցկացվել՝ ի աջակցություն Արցախում ապրող ժողովրդի։ Էստոնիայի հայ համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ հավաքվել են Տալլինի Ազատության հրապարակում ՝ կոչ անելով դադարեցնել Արցախում ընթացող պատերազմը և կանխել Հայոց երկրորդ ցեղասպանությունը։

«Մենք կոչ ենք անում դադարեցնել ահաբեկչությունն ու ռազմական հանցագործություններն իրենց պատմական հողում ապրող հայերի դեմ։ Խաղաղ երթով դիմում ենք միջազգային հանրությանն ու պահանջում ավելի ակտիվ գործել։ Մենք բոլորս պարտավոր ենք կանգնեցնել այս պատերազմը», - լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Հայ համայնքի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ աշխարհը պետք է ուշադրություն դարձնի Արցախում տիրող իրավիճակին:

«Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան, որի ղեկավարը իսկական գլխացավանք է դարձել  ՆԱՏՕ-ի երկրների համար։ Էրդողանն իր քաղաքականությամբ կարողացել է բոլոր հարևանների հետ հարաբերությունները փչացնել։ Այդ ագրեսիան սպառնում է ոչ միայն Հայաստանին այլև ամբողջ աշխարհին», - ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները արցախցիներին պաշտպանելու համար։ Հայերն իրենց գոյության համար պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ։ 18-20 տարեկան երիտասարդները կյանքը վայելելու փոխարեն զոհվում են հանուն խաղաղության։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)

Ըստ թեմայի

Բաքուն նախապես պատրաստվել է Ղարաբաղի վրա հարձակմանը․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ԵԽԽՎ–ում կոչ են արել ապահովել դիտորդների ու լրագրողների անվտանգությունն Արցախում
Ինչ է ստատուս քվոն. Մնացականյանը ասել է` որն է հակամարտության լուծման կարևոր կետը
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, միջազգային կառույցներ, ՆԱՏՕ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Թուրքիա, երթ, Էստոնիա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ