10:40 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տեսանյութեր

Ինչպես է խոցվում Ադրբեջանի հերթական տանկը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
576 0 0

Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ոչնչացվում ադրբեջանական զրահատեխնիկան։

Ադրբեջանը զրկվել է ևս մեկ տանկից։ Զրահատեխնիկայի խոցման տեսագրությունը հրապարակել է Արցախի պաշտպանության բանակը։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով` վերջին մեկ օրում Ադրբեջանը զրկվել է 5 ԱԹՍ–ից, 7 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Զոհերի թիվն ավելացել է 220–ով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Ըստ թեմայի

ՊԲ–ի հրապարակած տեսանյութում երևում են Ադրբեջանի զինծառայողների դիերը. 21+
Ադրբեջանի 5139 զոհերից 619–ի անուն–ազգանունները հայտնի են
Ադրբեջանը նորից հարձակման է անցել. հազարավոր վարձկաններ են մասնակցում դրանց
թեգերը:
Ադրբեջան, տեսանյութ, տանկ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ