15:26 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Տեսանյութեր

Ինչպես է ոչնչացվում հակառակորդը. ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1521)
991 0 0

Կադրերում երևում են թշնամական զինուժի՝ առաջ շարժվող մեծ թվով զինծառայողներ, որոնք րոպեներ անց կամ ոչնչացվում են, կամ խուճապահար փախչում։

Պաշտպանության բանակի զինված ուժերը շարունակում են մեծ կորուստներ պատճառել թշնամուն։ Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որում արձանագրված են թշնամական ուժերի ոչնչացման մի քանի դրվագներ։

Կադրերում երևում են առաջ շարժվող մեծ թվով զինծառայողներ։ Նրանց «առաջընթացն» ընդհատվում է արցախյան զինուժի հաշվարկված, ճշգրիտ հարվածներով։

Թշնամուն հասցված դիպուկ հարվածներից հետո էլ մի քանի կադրերում երևում են խուճապահար փախչող հատուկենտ ողջ մնացածներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1521)

Ըստ թեմայի

«60 հոգանոց խմբով հարձակվալ են, ու մենք էլ կոտորալ ենք». տեսանյութ հյուսիսային հատվածից
Ինչպես է ոչնչացվում թշնամու դիվերսիոն-հետախուզական խումբը. տեսանյութ
Հայերը միավորվել են հանուն խաղաղության․ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
թեգերը:
ագրեսիա, Ադրբեջան, Արցախյան պատերազմ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ