12:04 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Տեսանյութեր

Թշնամու կենդանի ուժի ոչնչացումը. ՊԲ–ն տեսանյութ է հրապարակել

Ստանալ կարճ հղումը
574 0 0

Պաշտպանության բանակի զինված ուժերը շարունակում են մեծ կորուստներ պատճառել թշնամուն։

Արցախի տեղեկատվական շտաբը նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես է ՊԲ հրետանու դիպուկ կրակը ոչնչացնում թշնամու կենդանի ուժը:

Կադրերում երևում են առաջ շարժվող մեծ թվով զինծառայողներ։ Նրանց «առաջընթացն» ընդհատվում է արցախյան զինուժի հաշվարկված, ճշգրիտ հարվածներով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Մարտական ենք տրամադրված, մանավանդ հակառակորդի մեծ կորուստներից հետո. տեսանյութ առաջնագծից
Ինչպես է խոցվում Ադրբեջանի հերթական տանկը. տեսանյութ
«60 հոգանոց խմբով հարձակվալ են, ու մենք էլ կոտորալ ենք». տեսանյութ հյուսիսային հատվածից
թեգերը:
տեսանյութ, Ադրբեջան, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ