23:27 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Տեսանյութեր

ՊԲ հրետանու անվրեպ խոցումներն ու թշնամական զինուժի կորուստները. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1414)
1712 0 0

Տեսանյութում երևում է, թե ինչպես են արցախյան ԶՈւ–երը հրետանու դիպուկ հարվածներով կանխում թշնամու մարդուժի առաջխաղացման փորձերը։

Արցախի պաշտպանության բանակի զինված ուժերը շարունակում են մեծ կորուստներ պատճառել թշնամուն, այդ թվում նաև` կենդանի ուժի։

Քիչ առաջ Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել` «ՊԲ հրետանու հերթական անվրեպ խոցումներն ու թշնամական զինուժի կորուստները» վերնագրով։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են արցախյան ԶՈւ-երը հրետանու դիպուկ հարվածներով կանխում թշնամու մարդուժի առաջխաղացումը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1414)

Ըստ թեմայի

Հաղթում ենք. փոքրիկ Դավիթը երկու մատով մեքենա է քաշում հանուն հայրենիքի. տեսանյութ
Մարտակերտի հոսպիտալի հրետակոծության հետևանքները. տեսանյութ
Ինչ տեսք ունի արցախյան հոսպիտալը հակառակորդի հերթական թիրախ դառնալուց հետո. տեսանյութ
թեգերը:
Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Ադրբեջան, Արցախյան պատերազմ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ