05:58 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Տեսանյութեր

Արցախցի կանայք և երեխաները լուռ ակցիա են արել ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանատների առջև

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1839)
17810

Երևանում բողոքի լուռ ակցիա է անցկացվել միաժամանակ երեք երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ – ի դեսպանատների առջև։ Հավաքվածները կոչ են անում միջազգային հանրությանը Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ֆոնին խախտել հանցավոր լռությունը:

Արցախցի կանայք և երեխաներն այսօր Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատների մոտ բողոքի լուռ ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային և դադարեցնել Արցախի դեմ իրականացվող միջազգային ահաբեկչությունը:

Ակցիայի մասնակիցները դրել էին բժշկական դիմակներ, որոնց վրա տարբեր լեզուներով գրված էր `«Մի լռեք»։ Նրանք քար լռությամբ մոտ 20 րոպե կանգնել են Ֆրանսիայի դեսպանատան առջև։

Կանայք իրենց հետ բերել էին պաստառներ` «Դադարեցրեք պատերազմը»,« Ես իմ երեխաների համար խաղաղություն եմ ուզում», «Պատժամիջոցներ սահմանեք Թուրքիայի դեմ»,« Քանի դեռ դուք լռում եք մեր զինվորները զոհվում են», «Ցեղասպանությունը կրկնվում է» գրություններով:

«Այստեղ հիմնականում արցախցի կանայք են հավաքվել։ Նրանց որդիները, ամուսիններն ու հայրերը ռազմաճակատում են» ,– ասաց ակցիայի մասնակից Ժասմինա Ղևոնդյանը։

Հայանստանում Ռուսաստանի դեսպանատան առջև հավաքվել էին դպրոցահասակ երեխաներ, որոնք ևս դրել էին դիմակներ տարբեր գրություններով։
«Ճանաչեց Արցախի անկախությունը քանի դեռ հայրս ողջ է», «Ես ուզում եմ ապրել խաղաղ երկնքի տակ», «Արցախը խաղաղություն է ուզում». պաստառների վրա գրել էին երեխաներն ու պինդ պահել իրենց ձեռքում։ Ակցիայի մասնակից երեխաների հայրերը կռվում են հանուն իրենց հողի, հանուն իրենց ապրելու իրավունքի։ Երեխաներն արդեն հասցրել են տեսնել պատերազմի սարսափները։

«Ուզում եմ, որ խաղաղություն լինի», — ասաց ակցիայի փոքրիկ մասնակից Վիկան:

Ավելի քան մեկ տասնյակ աղջիկներ ԱՄՆ դեսպանատան մոտ չեն խոսել նույնիսկ բողոքի ակցիայից առաջ։ Նրանք իրենց ձեռքերում պահել էին «Մեր կողքին եղեք», «Կանգնեցրեք ահաբեկչությունը», «Ճանաչեք Արցախը», «Քանի դեռ դու լռում ես, զինվոր է մահանում». երեխաներն այսպիսի գրություններով պաստառներ էին պահել ձեռքներում։

Երեք ակցիաների մասնակիցներն էլ շնորհակալություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1839)

Ըստ թեմայի

Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները. խաղաղ բնակիչ է վիրավորվել
Մոսկվան հույս ունի, որ հակամարտության գոտում շուտով կհայտնվեն կրակի դադարեցման մեխանիզմներ
Փաշինյանը ներկայացրել է Արցախյան հարցում Հայաստանի համար կարմիր գծերը
թեգերը:
Զինվոր, Կին, երեխա, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Բողոքի ակցիա, դեսպանատուն, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ԵԱՀԿ Մինսկի Խումբ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ