04:10 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Տեսանյութեր

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)
456 0 0

Sputnik Արմենիայի թղթակիցներ Դավիթ Գալստյանն ու Արամ Ներսեսյանը եղել են Արցախի Մարտունի քաղաքում գտնվող ապաստարաններից մեկում և զրուցել արդեն 20 օր այնտեղ ապրող հինգ տարեց տղամարդկանց հետ:

Մարտունի քաղաքի բնակիչներն արդեն մոտ 20 օր է` ապրում են ապաստանում, բայց չեն լքում հարազատ քաղաքը։ Նրանք Sputnik Արմենիայի թղթակիցներին պատմել են, որ քաղաքում «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքի արկերն ընկնում են երեկոյան ժամերին` 21։00–ից սկսած մինչև առավոտյան 7-ը:

Կանանց ու երեխաներին հասցրել են քաղաքից դուրս բերել։ Այժմ իրենք են եփում–թափում, մինչև ամեն ինչ ավարտվի, ու դուրս գան ապաստարանից։

Ի դեպ, ապաստարանում մեր թղթակիցները կրկին հանդիպել են Մարտունի քաղաքի այն բնակչին, որի տունն ավերվել էր հրետակոծության հետևանքով։ Նա չորս որդի ունի, որոնք այժմ ռազմաճակատում են, արդեն երեք օր լուր չունի նրանցից, բայց չի հուսահատվում, հավատում է, որ ամեն ինչ լավ է։ Նա ևս չի պատրաստվում լքել Մարտունի քաղաքը։

Մարտունու Կարմիր շուկայում կասետային ռումբից ավտոմեքենա է վնասվել. վարորդը մահացել է

«Գրադի» արկերն ընկել են դպրոցի և մանկապարտեզի մեջտեղում. տեսանյութ Մարտունուց

Մարտունին ու Մարտակերտը հրթիռակոծությունից հետո. լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)

Ըստ թեմայի

Ադրբեջանը հարվածում է Մարտակերտին. տեսանյութ, որը նկարահանվել է գնդակոծության պահին
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Ամենափրկիչ խաչը. Շուշիի չխոնարհված եկեղեցին գնդակոծություններից հետո
թեգերը:
տեսանյութ, ապաստարան, Մարտունի, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ