16:35 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տեսանյութեր

«Եղիր խիստ, բայց արդարացի». տեսանյութ գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1575)
371 0 0

Հինգ ռազմական բուհերում ուսանած հրամանատարը համոզված էր, որ փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու միակ միջոցն անընդհատ կատարելագործվելն է։

23 տարիների անբասիր ծառայության ընթացքում գնդապետ Վահագն Ասատրյանի ղեկավարած ստորաբաժանումները մշտապես եղել են լավագույնների շարքում։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը արխիվային կադրերով տեսանյութ է հրապարակել Արցախում հերոսաբար զոհված գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին։

Մոնթեի անվան ռազմամարզական վարժարանում ստացած ուսումնառության ընթացքում Վահագն Ասատրյանի մեջ սերմանվել էր մոնթեական գաղափարախոսությունը։

«Եղիր խիստ, բայց արդարացի»,«Մեկը բոլորի համար, բոլորը`մեկի»,–արխիվային կադրերում ասում է գնդապետը։

Նա վստահ էր, որ ժամանակին Մոնթեն իր բարձունքին հասել է հայրենասիրության, քրտնաջան աշխատանքի, արդար ու հայեցի մտածելակերպի շնորհիվ։

Հինգ ռազմական բուհերում ուսանած հրամանատարը համոզված էր, որ փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու միակ միջոցն անընդհատ կատարելագործվելն է։

«Եթե ուզում ենք, որ զինվորը ենթարկվի ու հարգի հրամանատարին, ապա նույն այդ հրամանատարը պետք է լինի գրագետ, կարդացած»,–արխիվային կադրերում ասում է Ասատրյանն ու հավելում, որ գրագետ սպան կարող է դառնալ առաջնորդ, շրջապատում ստեղծել հարգանք ու ձևավորել մեծ թիմ, որն ունակ կլինի հաղթել հակառակորդին։

Գնդապետը միշտ շեշտում էր, որ ստորաբաժանումների մարտունակության և առաջընթացի գաղտնիքը միակուռ կոլեկտիվն է, ու հավելում, որ սպա–զինվոր փոխհարաբերություններում պետք է լինել սրտացավ, զինվորին փոխանցել առաջնորդի հատկանիշներն ու հաղթանակած բանակի մասնիկը լինելու գաղափարը։

Մտերիմները նրա մասին մշտապես խոսում են որպես իսկական ընկերոջ,դրական, լուսավոր ու հոգատար մարդու։
Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 13–ին` հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս:
Վահագն Ֆելիքսի Ասատրյանն ամուսնացած էր, ուներ երկու որդի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ նախագահին ուղղված միջնորդությամբ` հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու կշնորհվի Ազգային հերոսի կոչում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 09:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1575)

Ըստ թեմայի

Անանյանը ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր է բերել. հերոսները պարգևատրվում են
Շրջափակումից դուրս են եկել և մեծ կորուստներ պատճառել թշնամուն. հերոս տղաների մասին
Արցախը սպասում էր նրա ստեղծարար ջանքերին. «Արցախի հերոս»` հետմահու
թեգերը:
Պատերազմ, հերոս, Արցախ, Վահագն Ասատրյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ