00:02 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Տեսանյութեր

«Լավ է՝ գոնե ինձ կպավ, ոչ թե ջահելներին»․ Քարավան գյուղի բնակչուհին վիրավորվել է

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1743)
151 0 0

Վիրավոր տիկնոջ խոսքով՝ իրենք լսել են հարվածային ԱԹՍ-ի ձայնը և փորձել են նկուղ իջնել, սակայն չեն հասցրել։

Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Հայկական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում տիկինը պատմում է տեղի ունեցածը։

Տիկնոջ խոսքով իրենք լսել են հարվածային ԱԹՍ-ի ձայնը և փորձել են նկուղ իջնել, սակայն այդ պահին պայթյունի հետևանքով բեկորներից մեկը կպել է նրա մեջքին։

«Ոչինչ, լավ է գոնե ինձ կպավ, ոչ թե ջահելներին։ Հարվածից հետո զգացի՝ մեջքս տաքացավ։ Ամուսինս ինձ գրկեց, նկուղում հավաքված մարդկանց կանչեց, ինձ առաջին բուժօգնություն ցույց տվեցին և ուղարկեցին Վարդենիս»,-պատմում է կինը։

Վարդենիսի բժշկական կենտրոնում կնոջը վիրահատել են։ Այժմ նրա վիճակը կայուն է։

Ասում է՝ հիմա մի ցանկություն ունի, որ խաղաղություն լինի, իսկ Հայաստանի հաղթանակի վրա մի գրամ անգամ չի կասկածում։ Վստահ է՝ հաղթելու ենք, այլ տարբերակ չկա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1743)

Ըստ թեմայի

Հայ գերիներին նվաստացրել են ու սպանել. ՄԻՊ–ը տեսանյութերը կուղարկի միջազգային մարմիններին
«Գրադի» արկերն ընկել են դպրոցի և մանկապարտեզի մեջտեղում. տեսանյութ Մարտունուց
«Եղիր խիստ, բայց արդարացի». տեսանյութ գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին
թեգերը:
Վիրավոր, Քարվաճառ, հրթիռակոծություն, Արցախյան պատերազմ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ