06:32 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Տեսանյութեր

Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել են խաղաղ ավտոերթ անող հայերի վրա

Ստանալ կարճ հղումը
584 0 0
© Sputnik / Stringer

Մի խումբ ադրբեջանցիներ, շրջապատելով խաղաղ ավտոերթ անող հայերին, կանգնեցրել են նրանց մեքենաները։ Դրանից հետո ադրբեջանցիները սկսել են հարվածել հայերին, ինչպես նաև վնասել նրանց մեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել են խաղաղ ավտոերթով դեպի Երուսաղեմ շարժվող հայերի վրա։  

Նրանք քաշքշել են ու հարվածել մարդկանց և ավտոմեքենաներին` ամեն կերպ փորձելով ինչ–որ վնաս հասցնել։

Ադրբեջանցի «խիզախները», սակայն, փախուստի են դիմել, երբ ոստիկանության ավտոմեքենայի ազդանշանների ձայնն են լսել։

Նշենք, որ այս օրերին տարբեր երկրներում ապրող հայ համայնքը կազմակերպված ու խաղաղ բողոքի ակցիաներ է անում` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի ու Թուրքիայի։

Մասնավորապես, լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են եղել ԱՄՆ մի շարք քաղաքներում, Պրահայում, Լոնդոնում, Բեռլինում, Կիպրոսում և այլուր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

Ըստ թեմայի

Իսրայելն ու Ադրբեջանը միայն զենքով չէ, որ կապված են. ռուսաստանցի փորձագետ
Այս ցեղասպանության համար պատասխան է տալու նաև Իսրայելի իշխանությունը. Արցախի նախագահ
Արցախում իսրայելական ԱԹՍ է խոցվել. Արծրուն Հովհաննիսյանն ապացույցներ է ներկայացրել
թեգերը:
ադրբեջանցի, հայեր, Իսրայել

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ