07:09 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.24
  • GBP643.48
  • EUR582.42
  • RUB6.45
Տեսանյութեր

Ինչպես է Ադրբեջանը հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում (69)
2288 0 0

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հրապարակած տեսագրությունում երևում է, թե ինչպես է հակառակորդը խախտում զինադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը։

Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, որ հակառակորդը հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան կոպտորեն խախտել է զինադադարի մասին պայմանավորվածությունը և հարձակում նախաձեռնել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։ 

Երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։

թեմա:
Հրադադար Արցախում (69)

Ըստ թեմայի

Եվս 40 զոհ. ՊԲ–ն Արցախում ընկածների նոր անուններ է հրապարակել
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ
Հակառակորդի անթիվ դիերի պատճառով կրիտիկական իրավիճակ է ստեղծվել. Բաբայան
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Ադրբեջան, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ