05:56 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Տեսանյութեր

«Ղարաբաղը մերն է, մերն էլ պետք է մնա». հայրենիքի պաշտպանությունն առաջնագծից

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
432 0 0

Հայրենիքի պաշտպանության առաջնագծից զինվորները վստահեցնում են`կռվելու են մինչև վերջ, պայքարելու են ու ամենակարևորը` հաղթելու են։

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել արցախյան առաջնագծում յուրաքանչյուր մետր հողի համար պայքար մղող քաջորդիների մասնակցությամբ։ Նրանք վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու։

«Մեր անձնակազմի դուխը միշտ բարձր է, պատրաստ ենք առաջնագծում ցանկացած գործողություն կատարել `պաշտպանելով մեր ազգը, սահմանն ու դիրքը »,–ասում է զինծառայողներից մեկը։

Մյուսն էլ հավաստիացնում է, որ առաջնագծում ամեն ինչ կարգին է, իրենք սարի պես կանգնած են, իսկ հայ ժողովուրդը մտածելու բան չունի։

«Ազգիս վստահեցնում եմ` ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ եղեք, որովհետև մեր նման զինվորները` կայուն ու հասուն մարդիկ, կանգնած են սահմանին ու հսկում են այն»,–ասում է մյուս զինծառայողը։

Դիրքերում կամավորների պակաս չկա։ Նրանցից մեկն ասում է, որ այս հողը Մոնթեի ազատագրածն է, ու իրենք պարտավոր են մինչև վերջ կանգնել այդ հողի վրա։

«Ղարաբաղը մերն է, մերն էլ պետք է մնա»,–ասում է կամավորներից մեկն ու ժպիտով հավելում` հաղթելու ենք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 673 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)

Ըստ թեմայի

Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ հնարավոր են նաև զինադադարից հետո. Կազիմիրով
Արցախի թեմի առաջնորդն այցելել է վիրավոր զինվորներին ու աղոթել. տեսանյութ
Մանկապարտեզային մակարդակի ֆոտոշոփ է. ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքը
թեգերը:
զինծառայող, Զինվոր, կամավոր, առաջնագիծ, Սահման, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ