16:12 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տեսանյութեր

Երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ. ՊՆ–ն վարձկանների է նկարահանել Արցախում

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)
3644 0 0

Տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես են վարձկանները Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով շրջում Արցախում` առանց պատկերացնելու, որ հայերն իրենց հետևում ու նկարահանում են։

ՀՀ ՊՆ–ն Արցախում վարձկան–ահաբեկիչների ներկայությունը հաստատող հերթական տեսանյութն է հրապարակել։

Տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես են վարձկանները` Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով շրջում ու ճեմում են ամայի ճանապարհներին` առանց պատկերացնելու, որ հայերն իրենց հետևում ու նկարահանում են։

«Երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ»,– Facebook–ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Բայց թե ինչ է իրականում եղել վարձկան–ահաբեկիչների հետ, ցավոք, մնացել է կադրից դուրս։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 673 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)

Ըստ թեմայի

Արցախի սահմանին սպանված վարձկանների մարմինները թուրքական դիահերձարաններում են մնում
Ադրբեջանը վարձկանների հետ աշխատում էր դեռ 90–ականներից. Հարությունյանը ապացույցներ ուներ
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձկանների համար. Սարգսյան
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
թեգերը:
վարձկաններ, տեսանյութ, Ադրբեջան, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ