07:44 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Տեսանյութեր

Հայ քաջորդիները ներթափանցել են հակառակորդի թիկունք և գրավել դիրքը. նոր տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
277810

Շարունակվող պատերազմը հերթական անգամ հայ զինծառայողներին և սպաներին առանձնահատուկ խիզախություն ցուցաբերելու հնարավորություն է տվել։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայ քաջորդիների սխրանքների մասին պատմող նոր տեսանյութ է հրապարակել։

Հայկական բանակի հետախուզական ստորաբաժանումը կարողացել է ներթափանցել հակառակորդի թիկունք, ոչնչացնել հակառակորդին և իրականացնել այլ մարտական խնդիրներ։

«Մեզ մարտական խնդիր է տրվել, որ պետք է այդ դիրքը վերցնենք, մեր անձնակազմը միահամուռ ուժերով կատարել է իր առջև դրված խնդիրը»,–ասում է զինծառայողներից մեկը։

Տղաները խոստովանում են, որ եղել են խոչընդոտներ, սակայն դրանք անհաղթահարելի չեն եղել, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր գործը լավ գիտի։ Այժմ իրավիճակին լիովին տիրապետում են ու պատրաստ են ցանկացած`ինչպես պաշտպանողական, այնպես էլ հակահարձակողական բնույթի մարտական առաջադրանքներ իրականացնել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Արցախյան մարտերում հերոսացած զինծառայողները
Հերոսական դրվագ. ովքե՞ր են հոկտեմբերի 18-ին մի քանի կիլոմետր հետ շպրտել հակառակորդին
Հերոս հրետանավորները. նրանք անում են ավելին, քան հնարավոր է պատկերացնել
թեգերը:
տեսանյութ, զինծառայող, Ադրբեջան, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ