00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակառակորդը փոխել է մարտավարությունը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Բաժանորդագրվել
ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է իրավիճակն առաջնագծում։

Հիմնական ռազմական գործողություններն Արցախյան ճակատում ընթանում են երեք ուղղություններով` հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան։ Տեղեկությունը  Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդի դիվերսիոն խմբերը պարբերաբար փորձում են ներթափանցել, սակայն Արցախի պաշտպանության բանակը կարողանում է չեզոքացնել նրանց։

«Այս պահին հակառակորդի կողմից կա որոշակի մարտավարական փոփոխություն` հիմնականում գրոհում են ոչ թե մեխանիզացված ստորաբաժանումների կազմով` տանկեր և այլն, այլ հետևակային խմբերով»–նշեց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ Արցախի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման չեզոքացման ուղղությամբ այսօր որոշակի հաջողություններ են արձանագրվել։

Учения армянских артиллеристов - Sputnik Արմենիա
Համառ մարտեր են ընթանում նաև արևելյան ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Անդրադառնալով ԱԹՍ–ների դեմ պայքարին` Հովհաննիսյանը նշեց, որ լիովին չեզոքացնել ԱԹՍ–ների մեծ քանակն աշխարհում ոչ մեկին չի հաջողվում։ Նա չի կարծում, որ Հայաստանին դա ավելի է հաջողվելու, քան մեծ պետություներին, որոնք 1-2 ռազմաբազայի պաշտպանության համար օգտագործում են տասնյակներով տարատեսակ ՀՕՊ և ՌԷՊ միջոցներ։ Ընդ որում, այդ պարագայում նույնպես 100 տոկոսանոց պաշտպանություն չկա ԱԹՍ–ների երամի դեմ։

Հովհաննիսյանը վստահեցրեց` Ադրբեջանի ցամաքային զորքերի զրահախմբերի բռունցքների մեծ մասը չեզոքացված է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

Լրահոս
0