11:43 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տեսանյութեր

«Ջախջախելու ենք». Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
434 0 0

Վարչապետը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին անձնվիրաբար հայրենիքը պաշտպանելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու առաջնագծում վիրավորված զինծառայողներին։

«Այցելեցի առաջնագծում վիրավորված մեր հերոսներին և շնորհակալություն հայտնեցի հայրենիքի պաշտպանության անձնվեր գործի համար»,–Facebook–ի իր էջում տեսանյութին կից գրել է վարչապետը:

Փաշինյանը սկզբում զրուցեց հիվանդանոցի բակում հանդիպած զինծառայողների հետ, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակից ու շնորհակալություն հայտնեց նրանց հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար։

Հոսպիտալում պառկած զինծառայողը վարչապետին տեղեկացրեց, որ Մարտակերտից է, իսկ Փաշինյանի շնորհակալությանն ի պատասխան ասաց` ջախջախելու ենք։

Գյումրեցի զինծառայողին Փաշինյանն առողջություն մաղթելով նաև իր հեղինակած գիրքը նվիրեց։

Իսկ Քելբաջարում եմ վիրավորված զինվորի մասին տեղեկություններ հաղորդեց բժիշկը։ Նրա խոսքով`զինծառայողը բեկորային վնասվածք է ստացել, այս պահին գնում է դեպի ապաքինում։

Վարչապետ Փաշինյանը տեսակցել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով օրեր առաջ վիրավորվել էր Արցախի առաջնագծում և տեղափոխվել Երևան։

Премьер-министр Никол Пашинян навестил также раненого депутата Сасуна Микаеляна
© Photo / official site of the Prime minister of RA
Փաշինյանը տեսակցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին

Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է նաև մնացած զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Հայերն ապրել են ու կապրեն Արցախում ընդմիշտ. բողոքի ակցիա` Շվեդիայում
Թուրքիայում վախի մթնոլորտ է. Լոքմագոզյանը չի բացառում հայ համայնքի վրա հարձակումները
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ. տեսանյութ
թեգերը:
զինծառայող, Զինվոր, Վիրավոր, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ