15:57 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Տեսանյութեր

Հաշվարկված, ճշգրիտ հարված. թշնամու կորուստները շարունակվում են. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
1883 0 0

Հարձակվող ադրբեջանցիների զրահատեխնիկայից միայն սև, թանձր ծխի ամպն է մնում։

Հայկական զինուժը շարունակում է գրագետ գործողություններով էական կորուստներ պատճառել հակառակորդին։ Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել։

«Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ»,- նշված է տեսանյութի նկարագրությունում։

Կադրերում արձանագրված է հակառակորդի զրահատեխնիկայի խոցման պահերից մեկը։ ՊԲ զինծառայողները դիպուկ, հաշվարկված, ճշգրիտ հարվածով ոչնչացնում են զրահատեխնիկան, որից միայն դեպի վեր բարձրացող սև, թանձր ծուխն է մնում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Թշնամին վիրավորներին դաշտում է թողնում. БТР-ները «խոդ տված» թողել ու փախել են. տեսանյութ

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Ոչնչացրել են թշնամու զրահատեխնիկան, կասեցրել առաջխաղացումը. զինծառայողները կպարգևատրվեն
Ադրբեջանի վերջին կորուստները` 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա և 80 զոհ
Ջախջախված հակառակորդը լքել է զրահատեխնիկան ու փախել. Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել
թեգերը:
տեսանյութ, զրահատեխնիկա, թշնամի

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ